Աննա Նաղդալյանն այլևս չի կատարում ԱԳՆ խոսնակի պարտականությունները
Աննա Նաղդալյանը տեղեկացնում է, որ այլևս չի կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները:
"Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԶԼՄ բոլոր ներկայացուցիչներին, ԱԳՆ գործընկերներիս, իմ թիմին՝ այս դժվարին և պատասխանատու ժամանակահատվածում արդյունավետ համագործակցության և աջակցության համար:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Արա Այվազյանին և Զոհրաբ Մնացականյանին՝ ցուցաբերած վստահության համար. մեծ պատիվ էր աշխատել նման փորձառու և հայրենասեր դիվանագետների հետ:
Հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքս դիվանագիտական ծառայությունում",- գրել է նա Facebook-ի իր էջում:
VERELQ-ը հիշեցնում է, որ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարական է տվել մայիսի 27-ին ԱԽ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման վերաբերյալ ներկայացրած առաջարկից հետո: Այն ենթադրում է հայկական և ադրբեջանական ուժերի հայելային հետքաշում և սահմանագծին ՌԴ-ի կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ այլ երկրների դիտորդների տեղակայում: