24.11.2024
Կանցկացվի «Ես էլ եմ եկել» խորագրով ներառական արվեստի փառատոն
prev Նախորդ նորություն

Փոխարտգործնախարարը հրաժարական է տվել Արա Այվազյանի հետ նույն օրը

ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը մայիսի 27-ին պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այս լուրը հաստատել են ՀՀ ԱԳ նախարարությունից:


VERELQ-ը հիշեցնում է, որ Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Գագիկ Ղալաչյանը 2020թ. դեկտեմբերի 28-ին էր նշանակվել արտաքին գործերի նախարարի տեղակալ:


Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հայտարարեց հրաժարականի մասին: Այսօր ԱԳՆ-ում հրաժեշտի հանդիպման ժամանակ նա հայտարարել էր.


«Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։