25.11.2024
ՌԴ խաղաղապահներն ուխտավորներին ուղեկցել են Լեռնային Ղարաբաղի Արամաս վանք
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ դռները միշտ պետք է բաց լինեն, այդ թվում Ադրբեջանի համար. Ռուդենկո

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն «Իզվեստիա»-ին հայտնել է, որ ՀԱՊԿ դռները միշտ պետք է բաց լինեն բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի համար:


Նրա խոսքով, միակ բանը, որ կարող է խանգարել ՀԱՊԿ-ին անդամակցելուն, կազմակերպության կանոնադրության որոշ կետեր են, որոնք ենթադրում են դիվանագիտական հարաբերություններ մասնակից երկրների միջև, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ այժմ նման հարաբերություններ չկան:


«Հենց որ դրանք հաստատվեն, իսկ մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա, այդ ժամանակ հարցը հնարավոր կլինի դնել գործնական մակարդակի վրա», - ասել է Ռուդենկոն: