ՌՈ-ն իրավական գնահատական կտա Սյունիքի սահմանին տեղի ունեցած իրադարձություններին
ՀՀ զինվորական դատախազության կողմից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է քրական վարույթի շրջանակում համակողմանի պարզել Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձությունները և տալ իրավական գնահատականներ:
Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
VERELQ-ը տեղեկացրել էր, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտնել է՝ Սյունիքի մարզի «Սև լիճ» կոչվող տեղանում իրավիճակի փոփոխութուն չկա, բանակցությունները շարունակվում են:
Նա ադրբեջանական զինուժի գործողությունները որակել է որպես «կազմակերպված սադրանք»՝ նկատելով, որ առանձին նաև դիտարկվելու է այն հարցը, թե ինչպես է հնարավոր դարձել ադրբեջանցի զինվորականների առաջխաղացումը միջդիրքային տարածքներով: «Սա առանձին դիտարկվելու է», - վստահեցրեց Փաշինյանը: