Լավրովը շատ պարզ բացատրեց, որ Մոսկվան որևէ առնչություն չունի "Մեղրիի միջանցքի" հետ
Երևան այցելած ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը շատ պարզ բացատրեց, որ Մոսկվան որևէ առնչություն չունի "Մեղրիի միջանցքի" հետ և որ Նիկոլն ինքն է որոշել այդ միջանցքը տրամադրել թուրքերին՝ Անկարայի և Բաքվի կապն ապահովելու նպատակով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
"Ավելին, Լավրովը նաև ակնարկեց, որ ՌԴ-ին բացարձակ ձեռնտու չէ այդ միջանցքի գոյությունը:
Հետաքրքիր է, Նիկոլին երկրպագողները, ինչպես նաև հակառուսական տարրերը շարունակելու են նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի համար մեղադրել Մոսկվային, թե, իբր, նա է այդ ամենի հետևում կանգնած:
Հիմա Լավրովը շատ պարզ ասեց, որ "Մեղրիի միջանցքի" հեղինակը Նիկոլն է... Համոզված եմ, քայլիստները ծպտուն չեն հանի, բայց դավաճան Նիկոլին սպասարկողները պրիմիտիվ ստերով և մանիպուլյացիաներով կհամոզեն ազգադավ տականքին երկրպագողներին, որ Նիկոլը ոչ մի մեղք չունի՝ իրեն դա պարտադրում են, համ էլ նախկիններն են մեղավոր:
Հիշեցնեմ, որ 2020 թ-ի ապրիլին նույն Լավրովը բացահայտեց, որ դավաճան Նիկոլը գաղտնի բանակցում է Բաքվի հետ, որին նիկոլականները պատասխանեցին ամենավերջին վիրավորանքներով և հայհոյանքներով: Իսկ Լավրովը, հայ լինելով, ընդամենը փորձեց իր հայրենակիցներին հասկացնել, թե ինչ վտանգների մեջ ենք մենք: Չհասկացանք...
Թուրք-ադրբեջանական "տրոյական ձի" Նիկոլն ու իր թիմը, հիմնվելով տգետ և քաղաքականությունից չհասկացող զանգվածի վրա, Հայաստանը տարան խայտառակ պարտության:
Հիմա Մոսկվան Լավրովի միջոցով կրկին մեզ հասկացնում է, որ Նիկոլը դավաճան է: Կրկի՞ն չենք հավատալու: Տգետ զանգվածը սպասում է, որ Պուտինը բառացի է ասելո՞ւ, որ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը դավաճան է... Չի ասի... Դա իրեն պետք չէ", - գրել է քաղաքագետը: