24.11.2024
Կարգավիճակի հարցն անորոշության մեջ պահելն Արցախի համար ամենամեծ սպառնալիքն է. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Գերիների վերադարձին ուղղված գործընթացներում ներգրավված է ՌԴ գլխավոր դատախազը. Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադարձավ գերիների վերադարձի խնդրին՝ նշելով, որ այդ ուղղությամբ գործընթացում ակտիվ և ամբողջությամբ ներգրավված է ՌԴ գլխավոր դատախազը:


Նա նշեց, որ դա հայկական կողմին հնարավորություն է ընձեռնում թե՛ ցուցակների ճշգրտումներ իրականացնել, թե՛ գերիների նկատմամբ խոշտանգումների, սպանությունների վերաբերյալ տեղեկությունները փոխանցել, ու ըստ այդմ ՀՀ գործընկերոջ հետ իրավական պահանջ դնել:


Անդրադառնալով Ադրբեջանում ՀՀ քաղաքացիների նկատմամբ հայտարարված հետախուզումներին, Դավթյանն ասաց, որ Հայաստանն արդյունավետ հակաքայլեր ձեռնարկել է.


«Նրանք որևէ արդյունավետ հետախուզում մեր քաղաքացիների նկատմամբ չեն կարողանում իրականացնել»,- շեշտեց գլխավոր դատախազը: