Պատգամավորները կպատվաստվեն COVID-19-ի դեմ. նրանցից ոմանք պատահաբար են իմացել այդ մասին
Ազգային ժողովի պատգամավորներն այսօր՝ մայիսի 7-ին, ժամը 13:30-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսի դեմ պատվաստում կանցնեն: Պատգամավորների մի մասը պատահական տեղեկացավ ընթացակարգի մասին, երբ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարում էր քվեարկության ժամերը՝ Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցով:
«Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցով քվեարկությունը տեղի կունենա ժամը 14: 30-15:30-ին։ Կցանկանայի պարզաբանել, որ քվեարկությունը նշանակված է ավելի ուշ ժամերին, քանի որ պատգամավորների մի մասը պատվաստման փուլ կանցնի», - հայտարարել է Հովակիմյանը։ Որոշ պատգամավորներ, ամենայն հավանականությամբ, «մյուս» հատվածից պատահաբար են իմացել պատվաստման ընթացակարգի մասին և նույնիսկ հետաքրքրվել են, թե ինչ պատվաստման մասին է խոսքը։ Հովակիմյանը ստիպված է եղել խորհրդարանի ամբիոնից պարզաբանել, որ խոսքը կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասին է։