11.09.2026
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանից երեկ վերադարձած գերիներին
prev Նախորդ նորություն

Միքայել Հարությունյանի մեղադրանքը ՀՔԾ-ում վերաորակվել է

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքը Հատուկ քննչական ծառայությունում վերաորակվել է: 


ՀՔԾ-ից տեղեկացնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի փոխարեն Հարությունյանն այժմ որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով:


VERELQ-ը հիշեցնում է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը մարտի 1-ի գործով մեղադրյալներից է: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանավորումը, հայտարարվել էր միջազգային հետախուզում։ 2019 թվականի սեպտեմբերին նրա նկատմամբ ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզումը չեղարկվել է ՌԴ տարածքում:


 


 

Պառակտումը խորացնող ընտրությունների փոխարեն ընտրել համաձայնության վարչապետ. Թովմասյան
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ