23.11.2024
Պրոֆեսիոնալ մամուլը կարող է կարևոր առաքելություն ունենալ խնդիրները լուծերու գործում. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Հուսով եմ՝ մենք կխուսափենք քաղաքական պայմանավորվածությունների խախտման փորձերից. Փաշինյան

Այսօր մենք հավաքվել ենք խորհրդարանում՝ իրականացնելու այն քաղաքական պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ եւ արտախորհրդարանական ուժերի հետ քաղաքական խորհրդակցությունների արդյունքում:


Մայիսի 3-ին ԱԺ հատուկ նիստում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պայմանավորվածություններին համապատասխան՝ արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին:


Փաշինյանն ընդգծեց, որ այսօր շատ է խոսվում այն մասին, որ ինչ-որ փուլում որոշակի քաղաքական ուժեր կփորձեն այլ սցենար զարգացնել՝ շրջանցելով ձեռք բերված պայմանավորվածությունները: «Ես արդեն խոսել եմ այդ մասին՝ ելույթ ունենալով խորհրդարանի ամբիոնից։ Նման սցենարների համար մենք ունենք պատրաստի որոշում՝ «Իմ քայլը» խմբակցությունն ինձ կընտրի վարչապետի պաշտոնում։ Ես հույս ունեմ, որ քաղաքական պայմանավորվածությունները խախտելու փորձեր չեն լինի», - ասել է Փաշինյանը։


Նշենք, որ խորհրդարանում հատուկ նիստ է հրավիրվել ՀՀ վարչապետի ընտրության հարցով: Հայաստանում հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ համաձայն ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունների: Խորհրդարանի լուծարումն ապահովելու համար Ազգային ժողովը երկու անգամ պետք է տապալի վարչապետի ընտրությունը, որից հետո լուծարվելու է օրենքի ուժով։ Ըստ էության, պետք է տեղի ունենան վարչապետի «չընտրությունները»։