12.10.2024
Հուսով եմ՝ մենք կխուսափենք քաղաքական պայմանավորվածությունների խախտման փորձերից. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Մենք արդեն կարող ենք սկսել COVID-19-ի դեմ լայնածավալ պատվաստումներ. Փաշինյան

Հայաստանում կարող են հատուկ սերտիֆիկատներ տալ ժամանցի այն օբյեկտներին՝ ռեստորաններին, սրճարաններին, հյուրանոցներին, որոնց աշխատակիցների 70%-ը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:


Ելույթ ունենալով խորհրդարանի հատուկ նիստում, վարչապետի ընտրության հարցով, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ այսօր տիկնոջ հետ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ եւ կոչ է անում նաեւ քաղաքացիներին եւ պատգամավորներին ատվաստվել: Նա պատգամավորներին կոչ արեց ոչ միայն պատվաստվել, այլև ապահովել այդ փաստի լայն լուսաբանումը։


Փաշինյանը նշել է, որ ներկայումս քննարկվում է պատվաստում չանցած անձանց համար զբոսաշրջության սահմանափակման հարցը: Նման սահմանափակումները կարող են ընդունվել արդեն ընթացիկ տարվա երկրորդ կեսին, նախազգուշացրել Է քաղաքական գործիչը: Պատվաստումների պատշաճ մակարդակի ապահովումը կարեւոր է նաեւ Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացման տեսանկյունից, քանի որ տուրիստական գործակալությունները որպես ուղենիշ ընտրում են այն ուղղությունները, որտեղ պատվաստումների մակարդակը բարձր է:


Նրա խոսքով՝ արդեն Հայաստանում բավականին մեծ թվով պատվաստանյութեր կան, ընդ որում՝ մի քանի տեսակներ։ «Այժմ մենք արդեն հնարավորություն ունենք բնակչության լայնածավալ պատվաստումներ սկսելու համար։ Այժմ մեզ մոտ նկատվում է վարակների թվի անկում, և եթե ճիշտ կազմակերպենք պատվաստման գործընթացը, կկարողանանք հաղթահարել համաճարակը», — հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը։


Բացի այդ, պատվաստման գործընթացի ճիշտ կազմակերպումը կնպաստի Հայաստանում զբոսաշրջության ոլորտի վերականգնմանը մինչեւ 2019 թվականի մակարդակ: Փաշինյանը հորդորեց սննդի օբյեկտների և հյուրանոցների ղեկավարներին կազմակերպել իրենց աշխատակիցների պատվաստման գործընթացը


«Մենք լրջորեն մտածում ենք հատուկ սերտիֆիկատներ տրամադրելու հնարավորության մասին այն ընկերություններին, որտեղ աշխատակիցների 70 տոկոսը պատվաստում է անցել։ Խոսքը հյուրանոցների, սրճարանների, ռեստորանների մասին է, որպեսզի միանգամից պարզ լինի, որ այդ ժամանցի վայրերում գտնվելն անվտանգ է», - ասել է Փաշինյանը:

Արմեն Սարգսյանը շնորհակալական ուղերձ է հղել «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիրներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ