23.11.2024
Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակներ է հղել Քիմ Քարդաշյաին և Շերելին Սարգսյանին
prev Նախորդ նորություն

Այս պահին կորոնավիրուսով ծանր 962 պացիենտ կա, 233-ը՝ ծայրահեղ ծանր. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը ներկայացվրել է առողջապահական համակարգի կորոնավիրուսային հիվանդությամբ ծանրաբեռնվածության համառոտ պատկերն այս պահին:
 
"Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2294 քաղաքացի, որից ըստ ծանրության աստիճանի՝

Ծանր - 962,

Ծայրահեղ ծանր - 233,

Թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված - 76։

ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ ստացիոնար բուժօգնության ավարտից հետո շուրջ 30 քաղաքացու տրամադրվել է թթվածնային խտացուցիչ, որի շնորհիվ վերջիններս անհրաժեշտ բուժօգնությունը շարունակում են ստանալ տանը:

Հ.Գ. Փաստեմ, որ կորոնավիրուսային հիվանդության ստացիոնար բուժօգնության ավարտից հետո քաղաքացիները հաճախ ստիպված են լինում անցնել երկարատև վերականգնման շրջան",- գրել է նա Facebook-ի իր էջում: