16.04.2025
Արմեն Սարգսյանը նամակներ է հղել սփյուռքի հայկական կազմակերպությունների ղեկավարներին
prev Նախորդ նորություն

Սյունիքում անհրաժեշտ է ձևավորել անվտանգության գոտի. Արման Թաթոյան

Սյունիքում անհրաժեշտ է ձևավորել անվտանգության գոտի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։


Նրա խոսքով՝ դա թույլ կտա ոչ միայն վերականգնել սահմանամերձ շրջաններում բնակվող Հայաստանի քաղաքացիների ոտնահարված իրավունքները, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական բնույթի իրավունքները՝ արոտավայրերի օգտագործման իրավունք, հողի մշակման իրավունք և այլն:


«Դա ենթադրում է, որ Ադրբեջանի զինծառայողները, զինված մարդիկ, ադրբեջանական դրոշներն ու նշանները պետք է հեռացվեն այդ տարածքներից, որպեսզի ապահովեն մեր քաղաքացիների բնականոն կյանքը, քանի որ այդ դրոշներն ու նշանները նույնպես հանդիսանում են բնակչության ահաբեկման ատրիբուտներ, ինչպես նաև ադրբեջանցի զինվորականների տեղակայումն ապահովելու առիթ», - նշել է նա:


Թաթոյանը նշել է, որ ադրբեջանցի զինվորականների ներկայության պատճառով շատ բնակիչներ խուսափում են օգտագործել Գորիս-Շուռնուխ, Կապան-Չաքաթեն-Սրաշեն-Շիկահող ճանապարհները, հատկապես գիշերային ժամերին: Թաթոյանը նշել է, որ ստեղծված հետպատերազմյան իրողությունների վերլուծությունը ներկայացրել է միջազգային կառույցներին եւ առաջարկել խնդրի լուծման այդ տարբերակը:


«Մենք ականատես եղանք հովվին բռնելու և ծեծելու, շատ դեպքեր եղան, երբ խոշոր եղջերավոր անասուններն անցնում էին իրենց տարածք և հետ վերադարձնելու հնարավորություն չեղավ», - ասաց նա:


Օմբուդսմենը շեշտել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երբեք սահմանազատում չի իրականացվել։ «Սահմանների որոշման հիմքում պետք է լինեն մարդու իրավունքները», - հայտարարել է նա:


Թաթոյանը նշել է, որ ադրբեջանական զորքերը Սյունիքում են հայտնվել Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականության և ռազմական ագրեսիայի արդյունքում: «Ինձ ոչ ոք չի կարող համոզել, որ ստեղծված իրավիճակը նորմալ է մարդու իրավունքների տեսանկյունից», - հայտարարել է նա:


Թաթոյանը նշել է, որ անվտանգության գոտի ստեղծելու առաջարկն ուղարկվել է նաեւ համապատասխան պետական կառույցներ: Սակայն Թաթոյանն ինքը շեշտը դնում է հենց միջազգային կառույցների վրա։

Արցախը ոչ թե մեր բեռն ու գլխացավանքն է, այլ մեր գոյության երաշխիքն է. Մենուա Սողոմոնյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան