10.10.2024
Մովսես Հակոբյանի առանձնատան կառուցմանը Արցախի կառավարությունը ֆինանսներ չի հատկացրել
prev Նախորդ նորություն

Հոկտեմբերին ոչ մեկ կոնսուլտացիաներ չէր անում պատերազմի դադարեցման հետ կապված. Աշոտյան

Արցախի ժողովրդի շահերը պաշտպանելու փոխարեն դու կրկին լծվեցիր դավաճան վիժվածքին ծախած հողերից, հազարավոր երիտասարդների արյունից մաքրելու սանիտարի գործին: Հիշիր, որ մեկը լինի, քեզ մաքրի, քանզի նաև քո խղճի վրա են այն հսկայական կորուստները, որ կրեց հայ ժողովուրդը վերջին դավադիր պատերազմի ընթացքում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ դիմելով Արցախի նախագահ Արային Հարությունյանին:


«Ստիպված եմ կրկին անդրադառնալ Արայիկ Հարությունյան կոչվող դավաճան ոչնչությանը: Դու ստել ես պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո:


Երբ Սերժ Սարգսյանը, որպես ՀՀ նախագահ բանակցում էր փոխզիջումային փաթեթ՝ տարածքներ կարգավիճակի դիմաց սկզբունքով, դու ծակ-հայրենասիրական ելույթներ էիր ունենում ու հետո գլուխ գովում, որ դեմ ես արտահայտվել:


Հոկտեմբերի սկզբին ոչ մեկ քաղաքական ուժերի հետ լայն կոնսուլտացիաներ չէր անում պատերազմի դադարեցման հետ կապված: Դա ասում եմ որպես այդ պրոցեսի մեկնարկի մասնակից:


Երբ քո կուսակցական պատվիրակությամբ պատերազմից առաջ հյուրընկալվել էիր դավադիր վիժվածքին, և նա փակ հանդիպման ժամանակ քեզ ասաց, որ բանակցություններին ստիպված է իրեն գժի տեղ դնել (բառացի մեջբերում է), վերին բնական բացվածքդ բացել ու լակեյական ժպիտով ու քծնանքով գովում էիր «հմուտ բանակցողի» գեղցի դիվանագիտական հնարքները:


Այ դավաճան, բա այդ ժամանակ չէի՞ր մտածում, որ ինչ խորը և համապարփակ կղանքի մեջ ենք հայտնվել, որ երկիր ներկայացնող մարդը գերտերությունների մոտ իրեն գժի տեղ է դնում կենսական նշանակության խնդիրներ քննարկելիս:


Ի դեպ , մեծ հարց է այլևս, Արցախին ինչից ավելի շատ վնաս կլինի. քո պաշտոնանկությունից թե քո պաշտոնավարումից:


Հարամ լինի այն հացը, որ երբևէ իրար հետ կիսել ենք»,- գրել է Աշոտյանը:


 


 

Համաչափ զարգացումն ու ժողովրդագրական խնդիրների լուծումը առաջնահերթություն են. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները