20.04.2025
Մի քանի կրակոց. Գիշերը խաղաղ է անցել
prev Նախորդ նորություն

Վարչապետ. Արծվիկ Մինասյանի խոսքը խեղաթյուրված է

«Ես չեմ կարծում, որ ինքը նման հայտարարություն է արել: Ես իրեն հարցրել եմ՝ նման բան չի ասել»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ մեկնաբանելով Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի երեկվա հայտարարությունը.

«Մի քիչ խեղաթյուրված է իր խոսքը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, նախօրեին Արծվիկ Մինասյանն ասել էր, որ հնարավոր է շաքարավազի ներկրման ոլորտին օրենքով մենշանրորհ կտրվի: Նաև ասել էր, որ վստահ է, որ իր ասածը քննադատության կարժանանա:

Ինչ վերաբերում է իր կողմից հայտարարված՝ կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարին, վարչապետը նշել է, որ հինգշաբթի օրը Կառավարությունը կհայտարարի արդյունքները.

«Մեր թիմը՝ նախագահի գլխավորությամբ, ինչ որ ասել ենք՝ իրականացնելու ենք, հետևողական ենք լինելու մեր խոստումների, հանձնարարությունների մեջ: Ուղղակի պիտի խնդրեմ՝ մի քիչ համբերեք»,- հավելել է վարչապետը:
Իրադրությունը շփման գծի ողջ երկայնքով մնացել է հանգիստ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար