5.04.2026
Առաջին եռամսյակում հարկային եկամուտները կրճատվել են 16․1 մլրդ դրամով. ՊԵԿ նախագահ
prev Նախորդ նորություն

Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո կաճի արդյոք Թուրքիայի ագրեսիան ՀՀ-ի նկատմամբ

Շատ է հնչում այն հարցը, թե արդյո՞ք Բայդենի ճանաչման արդյունքում Թուրքիան առավել կագրեսիվանա Հայաստանի նկատմամբ: Այդ հարցին պատասխանել է Ամերիկայի հարցերով փորձագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:


Նա կարծում է, որ ոչ: «Թուրքիան կարող է ագրեսիվանալ առանց որևէ առիթի: 44 օրյա պատերազմը ձեզ օրինակ: Լիբիան, Սիրիան, Իրաքը, Կիպրոսն ու Հունաստանը ձեզ օրինակ: Այնպես որ որևէ առիթ Թուրքիային պետք չէ հարձակում գործելու համար որևէ պետության դեմ: Ինքն իր հաշվարկն ունի, իր շահերն ունի ու իր մասշտաբային ինքնուրույնությունը», - գրել է Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում:

Հետո, Հայաստանն ի՞նչ կապ ունի Բայդենի ճանաչման հետ, հարց է հնչեցրել քաղաքագետնն ու ինքն է պատասխանել. «Բայդենը խոստացել է իր քաղաքացիներին՝ ամերիկահայերին, իրեն ընտրել են, ինքն էլ խոստումը կատարել է: Հայաստանին չի խոստացել: Այնպես, որ եթե կարող է թող ԱՄՆ-ի դեմ ագրեսիվանա»:


Նրա խոսքով, ամերիկացիները կառավարեցին շոկը: «Այսինքն այնպես արեցին, որ որոշումը Թուրքիայի համար շոկային չլինի: Շոկը կարող է անկառավարելի հետևանքներ առաջացնել: Դրա համար երկու շաբաթ առաջ ողջ ամերիկյան մամուլը հեղեղված էր տեղկություններով ճանաչման վերաբերյալ», - նկատել է նա:


Ավելին, գրել է Սարգսյանը, Բայդենը մեկ օր առաջ զանգեց և տեղեկացրեց Էրդողանին իր որոշման մասին: «Կարծում եմ դրա համար էլ Թուրքիայի արձագանքը շատ կոշտ չէր: Միաժամանակ կոշտ չարձագանքեցին, որ ներքին լսարանի համար չկարևորեն տեղի ունեցածը: Այսինքն ճանաչման փաստին անլուրջ վերաբերեն: Նույնիսկ դեսպանին դեռ հետ չեն կանչել, ինչպես ամեն անգամ անում են», - նշել է Սուրեն Սարգսյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 20-րդ դարասկզբի իրադարձություններն անվանել է Հայոց ցեղասպանություն։ Պետության ղեկավարի պաշտոնում Բայդենի նախորդները խուսափել են այդ տերմինի օգտագործումից։


Մինչդեռ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բայդենի հայտարարությունը խարխլում է Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները եւ կոչ է արել ԱՄՆ նախագահին «շտկել այդ լուրջ սխալը»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտ ուղերձ է համարել միջազգային հանրությանը:

Գյուղատնտեսության նախարար չունենալն ուղղակի զավեշտ է. Ռոբերտ Քոչարյան
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար