14.11.2024
Հայաստանը պետք է ունենա արտաքին քաղաքականության հստակ կողմնորոշվածություն. Խաչիկ Ասրյան
prev Նախորդ նորություն

Առաջին եռամսյակում հարկային եկամուտները կրճատվել են 16․1 մլրդ դրամով. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հայտնել է աս տարվա առաջին եռամսյակում հարկային եկամուտների 16․1 մլրդ դրամով կրճատման մասին և խոսել դրան պատճառներից:


«Այս տարվա առաջին եռամսյակում հարկային եկամուտները կազմել են 332․9 մլրդ դրամ», - ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր՝ ապրիլի 27-ին, ասել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:


Այնուհետև նա ներկայացրել է բացասական տարբերության վերլուծությունը։ «Միայն շահութահարկի կանխավճարի մեխանիզմի փոփոխության ազդեցությունը գնահատվում է մոտ 10 մլրդ դրամ։ Այսինքն՝ նշված 16․1 մլրդ դրամից մոտ 10 մլրդ դրամը վերաբերում է շահութահարկին, որը կառավարությունը փոփոխեց՝ տնտեսվարողների մոտ ֆինանսական միջոցներ ապահովելու նպատակով», - ասել է ՊԵԿ նախագահը։


Դրանից բացի, նշել է Հովհաննիսյանը, 2021 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա համեմատ, տնտեսավարողներին ավելի է վերադարձվել շուրջ 3 մլրդ դրամ:


Մյուս կողմից, հիշեցրել է ՊԵԿ նախագահը, համավարակի բացասական ազդեցությունը շարունակվում է, և դրանով պայմանավորված՝ գործունեության մի քանի տեսակներ դեռևս վերականգնված չեն կամ խոցված են մնացել։


«Խոսքը վերաբերում է զբոսաշրջության, կացության կազմակերպման, ավտոտրանսպորտային գործունեոության ոլորտներին։ Բացի դա, շուրջ 2․8 մլրդ դրամով պակաս պետական տուրք է հավաքագրվել՝ համավարակի բացասական ազդեցության հետևանքով», - նշել է նա՝ հավելելով, որ հարկային եկամուտների գծով բացասական տարբերությունն ունի իր հիմնավոր պատճառները։


«Եվ, ինչպես բազմիցս խոսել ենք արդեն, տնտեսական գործընթացների անկումն իր անխուսափելի հետևանքն է թողել և շարունակում է մինչև այժմ թողնել հարկային եկամուտների հավաքագրման վրա։ Սակայն մենք ջանում ենք, մեր բոլոր ուժերը գործադրում ենք՝ հարկային կարգապահության մակարդակը բարձր պահելու, հարկային և հարակից օրենսդրության պահանջները պահպանելու նկատմամբ մեր վարչարարությունը լիարժեք իրականացնելու ուղղությամբ»,- ընդգծել է նա։


Նշենք՝ կառավարության ապրիլի 1-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր առաջին եռամսյակի տվյալներով պետական բյուջեի եկամուտների ավելի քան 20 մլրդ դրամով գերակատարման մասին, որը հաստատել էր նիստին մասնակից ՊԵԿ նախագահը:


«Հարկային եկամուտների հավաքագրումների մասով նշեմ, որ Կառավարության որոշմամբ սահմանված եռամսյակային համամասնությամբ՝ առաջին եռամսյակի համար սահմանված է եղել 305 մլրդ դրամ, փաստացի հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 332,9 մլրդ դրամ: Դրական տարբերությունը կազմում է 27,9 մլրդ դրամ: Սակայն հաշվի առնելով, որ 332,9 մլրդ դրամի մեջ ներառված են նաև դրոշմանիշային վճարների գծով մուտքերը, որոնք կազմել են 5,6 մլրդ դրամ և նախատեսելով հետագայում առաջին եռամսյակի պլանի ճշտման հավանական, հնարավոր չափը, որը կկազմի 310,6 մլրդ դրամ, ապա հարկային եկամուտների գերակատարման փաստացի արդյունքը կազմելու է 22,3 մլրդ դրամ», - ասել էր Էդվարդ Հովհաննիսյանը:


 

Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո կաճի արդյոք Թուրքիայի ագրեսիան ՀՀ-ի նկատմամբ
Հաջորդ նորություն next
 Գուրգեն Արսենյանը մասնակցել Է ՌԴ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը
14.11.2024
Գուրգեն Արսենյանը մասնակցել Է ՌԴ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը