24.11.2024
Մասիսում քաղաքացին ինքնահրկիզվելով փորձել է ինքնասպանություն գործել. ԱԻՆ
prev Նախորդ նորություն

Հայաստանը պետք է ունենա արտաքին քաղաքականության հստակ կողմնորոշվածություն. Խաչիկ Ասրյան

Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա արտաքին քաղաքականության հստակ կողմնորոշվածություն։ Այս մասին ասված է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանի ռազմական և սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային ծրագրի դրույթներում:


"Հայաստանի վարչապետն իր ընտրվելուց անմիջապես հետո պետք է հայտարարի Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կողմնորոշվածության մասին, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունն արտաքին քաղաքականության մեջ ինչպիսի ուղղվածություն է որդեգրում. դեպի Արևմո՞ւտք, դեպի Եվրամիությո՞ւն, դեպի ՆԱՏՕ՞, թե՞ դեպի Ռուսաստանի Դաշնություն, Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպություն և Եվրասիական Տնտեսական Միություն, և, կամ թե՛ մեկը, և թե՛ մյուսը, որից էլ կախված է լինելու հայոց պետության ու հայ ժողովրդի արտաքին անվտանգության բարձր մակարդակը:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն, իր ստեղծման պահից, շատ լավ գիտակցում և համոզված է, որ, բացառապես Ռուսաստանի Դաշնության հետ պետք է առաջ շարժվենք և հզորացնենք Հայաստանն ու Ռուսաստանը` որպես հավատարիմ, դաշնակից-բարեկամ պետությունների:

Հայերիս ի վերուստ տրված Հայկական բարձրավանդակում խաղաղություն ապահովելը բացառապես կախված է Հայաստանի և Ռուսաստանի ազնիվ, անփոխարինելի բարեկամությունից:

Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական և տնտեսական արտաքին գործունեությունը միայն ու միայն պետք է լինի Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ"- ասված է Ասրյանի հայտարարության մեջ: