19.04.2025
Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո կաճի արդյոք Թուրքիայի ագրեսիան ՀՀ-ի նկատմամբ
prev Նախորդ նորություն

Գյուղատնտեսության նախարար չունենալն ուղղակի զավեշտ է. Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 26-ին հանդիպել է իր աջակցիներին։ Նրա ֆեյսբուքի պաշտոնական էջում ներկայացված են հանդիպման ընթացքում արտահայտված կարևոր մտքերը։


«Սեփական ժողովրդից նեղանալն անշնորհակալ գործ է։ Եթե պրոբլեմի հետ ես առնչվում, ապա առաջին հերթին ինքդ քեզ պետք է հարց տաս։ Պետք է գամ ժողովրդի խնդիրները լուծելու, նրա կենսամակարդակը բարձրացնեմ։ Եթե մենք ինքներս մեզ չվնասենք, մեզ դժվար է վնասել»,- ասել է նա։


Քոչարյանը նաև քննադատել է գյուղատնտեսության նախարարությունը էկոնոմիկայի նախարարությանը միացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության որոշումը․ «Այնպիսի երկրում, որտեղ բնակչության 25-30 տոկոսն աշխատում է գյուղատնտեսության ոլորտում, գյուղատնտեսության նախարար չունենալն ուղղակի զավեշտ է։ Այդ ոլորտում քաղաքականություն մշակող առանձին մարմին չկա։ Պետք է վերականգնել այդ նախարարությունը»,- նշել է երկրորդ նախագահը։


Ըստ Քոչարյանի՝ հնարավոր է նաև զսպել երկրում առկա գնաճը․ «այն հնարավոր է շտկել շատ կարճ ժամանակահատվածում՝ 1 ամսվա ընթացքում»։



 

Հաստատում են, հետո՝ հերքում. ԱԻՊԾ-ն ռուս խաղաղապահների պայթելու մասին իմացել է մամուլից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար