24.11.2024
Գյուղատնտեսության նախարար չունենալն ուղղակի զավեշտ է. Ռոբերտ Քոչարյան
prev Նախորդ նորություն

Հաստատում են, հետո՝ հերքում. ԱԻՊԾ-ն ռուս խաղաղապահների պայթելու մասին իմացել է մամուլից

Մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինծառայողները վիրավորվել են ականի պայթյունից, ու հղում կատարել ԱԻՊԾ-ին` ճիշտ չէ։

"Լուրը` ծառայության լրատվականը ևս ծանոթացել է հայկական մամուլից, ու դրա մասին այլ ինֆորմացիայի չի տիրապետում։

Հայկական լրատվական կայքէջերի պատասխանատուներին հորդորում ենք նյութի իսկությունը ներկայացնել իրական լույսի տակ։

Լուրի հավաստիությունը ճշտելու համար կարող եք դիմել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորակազմի լրատվական ծառայությանը",- ասված է ԱԻՊԾ հաղորդագրության մեջ։


Ավելի վաղ Արմենպրեսը տեղեկացրել էր, որ: Արցախում ռուս խաղաղապահների տեղափոխող մեքենա է պայթել ականի վրա, երկու խաղաղապահ վիրավորվել է և որ դեպքը տեղի է ունեցել 3 օր առաջ:


«Ավտոմեքենան պայթել է հակատանկային ականի վրա։ Վիրավորվել է 2 զինվորական։ Այս պահին վերջիններս բժշկական կենտրոնում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում», - ասել էր Արցախի ՆԳՆ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը: