ՀՀ դատախազության դիմաց այսօր՝ պարիլի 22-ի, երեկոյան բախումներ են ոստիկանների եւ ընդդիմության բողոքի ակցիայի մասնակիցների միջեւ։ Իրավիճակը դատախազության դիմաց լարված է: Ոստիկաններից մեկը կորցրել է գիտակցությունը ուժայինների եւ ցուցարարների բախման հետեւանքով։
Ակցիայի մասնակիցները Երևանի կենտրում ԱրամՄանուկյանի արձանի դիմաց ի աջակցություն Սյունիքում ձերբակալվածների կազմակերպած հանրահավաքից շարժվել են դեպի գլխավոր դատախազություն:
Ինչպես հայտնում են տեղում աշխատող ԶԼՄ-ները, ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ սկսվեցին այն բանից հետո, երբ ակցիայի մասնակիցները ձվեր նետեցին Դատախազության շենքի ուղղությամբ, որոնցից մի քանիսը դիպան շենքի մուտքը շրջափակած ոստիկաններին։
Այժմ ցուցարարները փորձում են մտնել Դատախազության շենքը, ինչը ոստիկանները կանխում են՝ պատ կազմելով։ Այս պահին իրավիճակը շենքի դիմաց լարված է։
Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել Սյունիքի մի շարք համայնքապետերի ղեկավարների։ Նրանք պնդում են, որ համայնքի ղեկավարներն ապօրինի են ձերբակալվել։
Ձերբակալությունները Սյունիքում սկսվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզ կատարած այցից հետո, երբ Մեղրի և Ագարակի մի խումբ բնակիչներ նրան դիմավորեցին բողոքի ակցիաներով, ինչպես նաև սուլոցներով ու հայհոյախառն հայտարարություններով:
Կապանում տեղի ունեցած խոհրդակցության ժամանակ վարչապետ Փաշինյանն անձամբ կարգադրեց Ոստիկանապետ Վահա Ղազարյանին և ԱԱԾ տնօրեն Արմեն Շահբազյանին «շատ կտրուկ և հատուկ գործողություններով այս հարցը լուծել, և մեղավորների, հանրության համար տեսանելի ձևով, կանչել պատասխանատվության»:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քրեական գործ է հարուցվել եւ բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ, այդ թվում Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, որի ձերբակալման իրավաչափությունը բողոքարկվել է դատարան, Դատախազության շենքի դիմաց հայտարարել է ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
«Դատական նիստի օր, ժամի մասին հայտնի դառնալուց հետո շատ արագ կտեղեկացնենք մեր հայրենակիցներին, որովհետեւ Մեղրիի քաղաքապետը, Սյունիքում ձերբակալված 5 տասնյակից ավելի մեր հայրենակիցները ոչ թե ենթարկվում են քրեական հետապնդման, այլ դարձել են այս հակահայ վարչակազմի գերին»,- ասել է Մանուկյանը։