24.11.2024
Բախումներ ցուցարարների ու ոստիկանների միջև. փորձում են մտնել Դատախազության շենք
prev Նախորդ նորություն

Բոլորին կոչ եմ անում ցուցաբերել հարգանք, բացառել որևէ լարվածություն. ՄԻՊ

Բոլորին կոչ եմ անում ցուցաբերել հարգանք, բացառել որևէ լարվածություն: Այս մասին ասվում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունում:


«Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների ողջ ծավալով շարունակում ենք օրենքով նախատեսված բոլոր քայլերի գործադրումը` Ոստիկանության հետ անհրաժեշտ համագործակցության պայմաններում:


Բոլորին կոչ եմ անում ցուցաբերել հարգանք, բացառել որևէ լարվածություն:


Առողջություն եմ մաղթում ոստիկանին, ում ինքնազգացողությունը վատացավ Դատախազության շենքի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ»,-ասվում է հատարարությունում:


Հիշեցնենք, որ ի պաշտպանություն սյունեցիների՝ դատախազության շենքի մոտ տեղի ունեցած բախումների հետեւանքով 14 մարդ է բերման ենթարկվել։ Բախման ընթացքում վատացել է ոստիկաններից մեկը, որը տեղափոխվել է հիվանդանոց։