22.11.2024
Քաղաքացիները շղթայել են իրենց Կառավարության շենքի դարպասին. կան բերման ենթարկվածներ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում ապօրինաբար, մարդու իրավունքների կոպիտ խախտմամբ դեռ պահվում են հայ գերիներ. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Արման Թաթոյանը հարցազրույց է տվել արաբական Ալ Արաբիա (Al Arabia) հեռուստաընկերությանը, որում անդրադարձել է 2021թ. ապրիլի 12-ին Բաքվում բացված՝ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող «ցուցահանդես-պուրակին»:

««Պուրակի» տեսանյութերից ու լուսանկարներից ակնհայտ է, որ ցուցադրությունն արված է հայկական զինծառայողների մանեկեններով (մոմե ցուցադրությամբ)՝ հայատյացությունն ու թշնամանքն ավելացնելու, խրախուսելու համար, հրապարակայնորեն նսեմացնելու համար պատերազմում զոհվածների հիշատակը, անհայտ կորածներին ու գերիներին, ոտնահարելու համար նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը:

Բացված «պուրակում» ցուցադրված են նաև հայ գերիներին վերաբերող տեսարաններ: Այս քայլը հատկապես դատապարտելի է այն ֆոնին, որ Ադրբեջանում շարունակում են ապօրինաբար, մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ պահվել գերիներ՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք:
Ակնհայտ է, որ այս զգայուն հարցը պատճառում է հոգեկան ցավ ու տառապանք անհայտ կորածների և գերիների ընտանիքներին ու հայկական հասարակությանն, առհասարակ:

Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը վեր է հանել ցուցահանդեսի վերաբերյալ ադրբեջանական սոցիալական ցանցերի գրառումներ, որոնք միայն ողջունում ու խրախուսում են Ադրբեջանի նախագահի նախաձեռնությունը, իսկ մեկնաբանությունները վկայում են ակնհայտ հայատյացության ու թշնամանքի մասին:
Ակնհայտ է, որ այդ «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության և ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է»,- ասել է պաշտպանը: