22.11.2024
Ավտոմեքենայի պայթյուն Արշակունյաց պողոտայում. կան զոհեր
prev Նախորդ նորություն

Քաղաքացիները շղթայել են իրենց Կառավարության շենքի դարպասին. կան բերման ենթարկվածներ

Առավոտյան, կառավարության հերթական նիստին ընդառաջ "Ազատագրում" շարժման ներկայացուցիչ երեք երիտասարդներ ի նշան բողոքի շղթայել էին իրենց Կառավարության շենքի դարպասներից: Նրանց թվում նաև կին կա:


Նրանց  պահանջը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։


«Նա եկավ մեզ կոտորեց, մեր երիտասարդներին կոտորեց: Գնացեք հիվանդանոցները, տեսեք՝ ինվալիդ են դարձել,  ապագա չունեն։ Մի թողեք իրան աթոռին, ահավոր բաներ են կատարվելու»,- հայտարարեց կինը, մինչ ոստիկանները ձեռնաշղթաները հանեցին ու բերման ենթարկեցին նրան:


Ոստիկանները մի քանիերիտասարդների բերման ենթարկեցին, վերջիններս վանկարկում էին «Նիկոլ դավաճան», այլ հայհոյանքներ: Այս պահին Կառավարության շենքի հարևանությմբ բազմաթիվ ոստիկաններ են կուտակված: