20.04.2025
Փաշինյանը մտադիր Է Պուտինի հետ քննարկել ռազմատեխնիկական համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Քոչարյանի և մյուսների նկատմամբ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց. որոշում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր որոշում կայացրեց դադարեցնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը:


Դատարանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի նույն գործով անցնող Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացվեց։


Դատարանի որոշմամբ՝ Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացվեցին: Արմեն Գեւորգյանի նկատմամբ ընտրված այլընտրանքային խափանման միջոց գրավը վերացվեց, իսկ Քոչարյանինը՝ ոչ:


Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական եւ անվավեր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է նաեւ այս հոդվածով: Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը:


Նշենք, որ Քոչարյանը մեղադրվում է նաեւ մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու, իսկ Գևորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար: Դատավորն ասաց, որ այս մասով քրեական գործի քննությունը շարունակվում է:


 

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել մի խումբ իրավաբանների և փաստաբանների հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար