21.04.2025
Քոչարյանի և մյուսների նկատմամբ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց. որոշում
prev Նախորդ նորություն

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել մի խումբ իրավաբանների և փաստաբանների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է մի խումբ իրավաբանների՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին, փաստաբաններ Ալեքսանդր Խաչատուրյանին, Արմեն Տեր-Տաճատյանին ու Թաթուլ Խուդատյանին:


Հանդիպմանը մասնակցել են Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, ինչպես նաև իրավաբաններ նախագահի աշխատակազմից:


Մտքեր են փոխանակվել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի շուրջ:


Հանդիպման մասնակիցներն իրենց տեսակետներն ու կարծիքներն են հայտնել օրենսդրական փաթեթի վերաբերյալ:


 

Արմեն Սարգսյանն ու Վլադիմիր Վարդանյանը քննարկել են ՀՀ դատական օրենսգիրքը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար