9.06.2025
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել մի խումբ իրավաբանների և փաստաբանների հետ
prev Նախորդ նորություն

Արմեն Սարգսյանն ու Վլադիմիր Վարդանյանը քննարկել են ՀՀ դատական օրենսգիրքը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին:


Հանդիպմանը մասնակցել են Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, ինչպես նաև իրավաբաններ նախագահի աշխատակազմից:


Հանդիպմանն անդրադարձ է եղել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին:


Քննարկվել են նաև Հանրապետության նախագահի աշխատակազմի և Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:

Կորոնավիրուսի դեմ պայքարն ի սկզբանե անլրջացվել է, վերածվել շոուի. Թամամյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին