11.09.2026
Արմեն Սարգսյանն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին
prev Նախորդ նորություն

Փաշինյանը մտադիր Է Պուտինի հետ քննարկել ռազմատեխնիկական համագործակցությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում պատմել է, որ մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ռազմատեխնիկական համագործակցության հարցերը:


Նրա խոսքով՝ օրակարգում են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բոլոր ոլորտներին վերաբերող թեմաները։ Փաշինյանը նշել է, որ այժմ հայկական զինված ուժերում արդեն մեկնարկել է լայնածավալ բարեփոխում, որը նույնպես իրականացվում է ռուս գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:


«Համոզված ենք, որ այդ համագործակցությունը հաջողությամբ շարունակվելու է, ինչում շահագրգռված է Հայաստանի կառավարությունը», - ասել է վարչապետը:


Փաշինյանը Մոսկվա կայցելի ապրիլի 7-ին։ Հաղորդվում էր, որ երկու երկրների առաջնորդները կքննարկեն Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրագործումը եւ Հայաստանում կայանալիք արտահերթ ընտրությունները:


Մինչև 2018-ին իշխանության գալը Փաշինյանը քննադատաբար է արտահայտվել այն միավորումների մասին, որոնց մասնակցում է Ռուսաստանը՝ ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը։ Սակայն վարչապետ դառնալուց հետո հրաժարվեց արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխություններից։


Մինչդեռ փորձագետները կարծում են, որ նրա շրջապատն ավելի շատ տրամադրված է Արևմուտքի հետ համագործակցության։


Վերջին շրջանում Փաշինյանը հայտարարել է, որ մտադիր է ամրապնդել համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ որպես անվտանգության ոլորտում թիվ մեկ գործընկեր։ Մասնավորապես, նա առաջարկել է մտածել Ռուսաստանի և Հայաստանի զորքերի միացյալ խմբավորման ուժեղացման մասին, ինչպես նաեւ հայտարարել բանակի բարեփոխման մասին:

Քոչարյանի և մյուսների նկատմամբ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց. որոշում
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ