24.11.2024
ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը վերսկսել է խախտել հրադադարը
prev Նախորդ նորություն

Մելքումյանը կփոխարինի Բաբայանին ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում

ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում Վահան Բաբայանին կփոխարինի ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ այսօր արդեն Մելքումյանի թեկնածությունը ինքը կառաջադրի:

Նշենք, որ երեկ երեկոյան նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանը սոցիալական ցանցի միջոցով տեղեկացրեց, որ որոշում է կայացրել դուրս գալ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմից.

«Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով իմ լայնածավալ մասնակցությունը կուսակցաշինության գործին և իմ ձգտումներն ու տարվող աշխատանքները, ես լքում եմ ԵԽԽՎ պատվիրակության կազմը։ Ստրասբուրգը ինձ տվեց մեծ փորձ դիվանագիտության ասպարեզում։ Շնորհակալություն եմ հայտնում պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին և ողջ պատվիրակությանը։

Հատուկ շնորհակալություն նաև Նաիրա Զոհրաբյանին համատեղ բարձր մակարդակի աշխատանքի համար: ԵԽԽՎ նոր պատվիրակության անդամին մաղթում եմ տոկունություն և համբերություն այդ նոր և պատասխանատու պաշտոնում՝ հանուն մեր ժողովրդի և Հայաստանի Հանրապետության»,- գրառել էր Բաբայանը:

Բացի այդ, նա նաև տեղեկացրել է, որ դա եղել է իր որոշումը:

Հիշեցնենք, Վահան Բաբայանը ԲՀԿ շարքերը լքեց մարտին: