5.04.2026
ԵԱՏՄ երկրները համարժեք արձագանքում են կորոնավիրուսի պանդեմիայի մարտահրավերներին. նախարար
prev Նախորդ նորություն

Մանկամտություն է կարծել, թե ՌԴ-ն ու Թուրքիան գնում են ռազմավարական մերձեցման. փորձագետ

2007 թ. նոյեմբերին Ախալքալաքից դուրս բերված ռուսական 62-րդ ռազմական բազայի տեղում այժմ սկսվել են թուրքական բազայի ձևավորման աշխատանքները: Թուրքական ընկերություններն արդեն լծվել են ենթակառուցվածքային արդիականացման գործին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը:


"Հայաստանի դավաճանական իշխանության կողմից շրջանառության մեջ դրված՝ Թուրքիայի հետ բարեկամանալու մասին թեզը պետք է դիտարկել բացառապես տարածաշրջանի թրքացման ու Մոսկվայի դուրս մղման համատեքստում: Մանկամտություն է կարծել, թե Ռուսաստանն ու Թուրքիան գնում են ռազմավարական մերձեցման: Ռուս-թուրքական հարաբերությունները բազմաշերտ են, բազմավեկտոր ու պատմականորեն չափազանց բարդ: Դրանց մակերեսային ու միակողմանի ընկալումը թույլ չի տալու մեզ ապագայում ճիշտ դիրքավորվել տարածաշրջանային նոր ճարտարապետության մեջ:

"Ազգային ապագա" վանկարկումների ներքո Հայաստանից ռուսական 102-րդ բազայի դուրս բերման համար պայքարող ուժերը կամ չեն պատկերացնում տարածաշրջանային աշխարհաքաղաքական անատոմիան կամ էլ միտումնավոր ջուր են լցնում թրքահպատակ իշխանության ջրաղացին",- գրել է նա:


 

SOCAR-ը մինչեւ 150 մլն խմ ռուսական բնական գազ կմատակարարի Հայաստան
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար