9.10.2024
Մանկամտություն է կարծել, թե ՌԴ-ն ու Թուրքիան գնում են ռազմավարական մերձեցման. փորձագետ
prev Նախորդ նորություն

SOCAR-ը մինչեւ 150 մլն խմ ռուսական բնական գազ կմատակարարի Հայաստան

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) անցյալ ամիս կնքված կարճաժամկետ պայմանագրի համաձայն, «Գազպրոմ էքսպորտ»-ի հետ Հայաստանին կմատակարարի մինչեւ 150 մլն խմ ռուսական բնական գազ: Ինչպես հաղորդում է EADaily-ն, այս մասին ապրիլի 5-ին հայտնել է SOCAR-ի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը:


Մարտի 17-ին հայտնի դարձավ, որ «Գազպրոմի» արտահանման ստորաբաժանումն ադրբեջանական ընկերության հետ կնքել է ռուսական գազի փոխադրման կարճաժամկետ պայմանագիր, որը թույլ կտա շարունակել մատակարարումները հայ սպառողներին «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային խողովակաշարում պլանային վերանորոգման աշխատանքների ժամանակ: Այն ժամանակ նշվում էր, որ վերանորոգման աշխատանքները կարող են տեւել մոտ երեք շաբաթ։ Դրանց ավարտից հետո երկնագույն վառելիքը Հայաստան կտեղափոխվի նախկինի պես՝ Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանով։


«Պայմանագիրը ենթադրում է մինչև 150 մլն խմ գազի տեղափոխում», - հայտնել է Ահմեդովը:


Հայաստան ռուսական գազի մատակարարման ժամանակավոր երթուղին կգործի մինչեւ 2021 թվականի ապրիլի 15-ը:


«Գազպրոմը» Հայաստանի սպառողներին գազի միակ մատակարարն է։ 2020 թվականի դեկտեմբերի վերջին հաղորդվել էր, որ ռուսական գազային կորպորացիան 2021 թվականի առաջին եռամսյակում երկարաձգել է Հայաստանին կապույտ վառելիքի մատակարարման պայմանագիրը: Այդ ժամանակ էլ նշվում էր, որ կողմերը կշարունակեն խորհրդակցությունները մատակարարվող էներգակրի գնի վերաբերյալ։ Ներկայումս այն կազմում է 165 դոլար 1000 խմ գազի համար։

Պատերազմի երկու մասնակիցների հետմահու շնորhվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում
Հաջորդ նորություն next