24.11.2024
ԵԱՀԿ ԽՎ պաշտոնյան երկօրյա այցով ժամանել է Հայաստան
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն ու ԵՄ-ն Մուտքի արտոնագրի դյուրացման համաձայնագրերի իրականացումը հաջողված են դիտարկում

Ե՛վ Հայաստանը, և՛ Եվրոպական միությունը Հետընդունման և Մուտքի արտոնագրի դյուրացման վերաբերյալ համաձայնագրերի իրականացումը հիմնականում հաջողված են դիտարկում: Այս մասին Եվրոպական միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների 7-րդ հանդիպմանն իր ելույթում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը :

Նախարարի խոսքով՝ Հայաստանը կարևորում է մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորությունը:

«Քաջ գիտակցելով, որ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսությունը համապարփակ գործընթաց է` մենք այն նաև որպես լրացուցիչ խթան ենք դիտարկում` մի շարք ոլորտներում բարեփոխումները և ԵՄ հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ»,- ասել է Նալբանդյանը:

Արտգործնախարարը նաև նշել է, որ Հայաստանն ակնկալում է բոլոր հնարավոր ոլորտներում և ուղղություններով զարգացնել ու խորացնել համապարփակ համագործակցությունը և՛ Արևելյան գործընկերության, և՛ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում` հիմնվելով վերջին տարիների ձեռքբերումների վրա և պատշաճ կերպով նկատի ունենալով այլ ինտեգրացիոն ձևաչափերում մեր հանձնառությունները:

«Եվրոպական հարևանության քաղաքականությունը էական դեր է խաղացել Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության առաջմղման և խորացման հարցում: Մենք բարձր ենք գնահատում ԵՄ կողմից մեր երկրին ցուցաբերած շարունակական աջակցությունը և օգնությունը, որն առանցքային է եղել Հայաստանում բարեփոխումների գործընթացի արդյունավետ և կայուն իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման համար»,- ասել է Նալբանդյանը: