19.04.2025
ԱՀ նախագահը և ՀՀ ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել գերիների վերադարձի քայլերի շուրջ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի խաղաղասիրական վարքագիծը վտանգավոր ծուղակ է մեզ համար. պատգամավոր

Սա Ադրբեջանի կողմից Արցախում մշակութային ցեղասպանության, վանդալիզմի եւ հակահայ քաղաքականության անհերքելի ապացույց է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։


Նա, մասնավորապես, նշել է. «Բրիտանական BBC լրատվականը հրապարակել է փաստեր այն մասին, որ Ադրբեջանը իր վերահսկողության տակ անցած Արցախի տարածքում վերացրել է հայկական եկեղեցին` ոչ մի հետք չթողնելով: Սա Ադրբեջանի կողմից Արցախում մշակութային ցեղասպանության, վանդալիզմի եւ հակահայ քաղաքականության անհերքելի ապացույց է:


Հայկականությունը եւ քրիստոնեությունը Արցախից ջնջելու այս գործողությունները վկայում են, որ Ադրբեջանի խաղաղասիրական վարքագիծը վտանգավոր ծուղակ է մեզ համար»։


Փաշինյանն ընդունել է Իրաքի պաշտպանության նախարարին ու խոսել ԼՂ հիմնախնդրի մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար