20.04.2025
Փոխվարչապետը՝ ապաշրջափակման մասին. խոսքը խորհրդային կոմունիկացիաների վերականգնման մասին է
prev Նախորդ նորություն

Արմեն Սարգսյանն ու Լիլիթ Մակունցը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ:


Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում ստեղծված իրավիճակին, այն հաղթահարելու ուղիներին, և, որպես հանգուցալուծում, խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:


Ներկայացնելով իրենց դիրքորոշումն ու մոտեցումներն՝ Լիլիթ Մակունցը նշել է, որ «Իմ քայլը» խմբակցությունը կարևորում է ընտրական օրենսդրության կատարելագործումը և, մասնավորապես, առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ համամասնական ընտրակարգով անցկացումը:

Չստորագրել մամուլի ազատության դեմ ուղղված օրենքը. Ժուռնալիստների միության կոչը նախագահին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար