24.11.2024
ԱՀԿ-ն պատվաստումից հետո Վրաստանում բուժքրոջ մահը «շատ հազվադեպ դեպք» է անվանել
prev Նախորդ նորություն

«ՍՈւ 30»-ները կարող էին նաև առկա սպառազինությամբ կիրառել, ինչո՞ւ չեն արել. Մովսես Հակոբյան

ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն այսօր՝ մարտի 23-ին, կայացած ասուլիսին անդրադարձել է «Սու-30»-երի ձեռբքերման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս արախ հայտարարություններին:


«Քանի որ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզում անդրադարձել է «ՍՈւ 30»-ներին, ապա ասել, որ չեն հասցրել հրթիռները ձեռք բերել, դա երեխայական հայտարարություն է։ «ՍՈւ 30»-ները կարող էին նաև առկա, եղած սպառազինությամբ կիրառել, ինչո՞ւ չեն արել։ Սպառազինության ի քանի տեսակ չկար, բա մյուսնե՞րը, որոնք մեր երկրի ավիացիան կիրառում է»,- հարց հնչեցրեց նա։


Մովսես Հակոբյանը նշեց, որ դատախազությունը պետք է ստուգի և բացահայտի այն երեք պարամետրերը, որ պետք է ունենա «ՍՈւ 30»-ը՝ որպես բազմաֆունկցիոնալ ավիացիոն համակարգ։


«Իմ ունեցած տեղեկություններով՝ այդ ֆունկցիաներից մեկը չունի, որը կարող է և պատճառ է հանդիսացել, որ ինքնաթիռի անձնակազմը չի թռել։ Այն սպառազինությունը, որ ես նշել էի, որ ՌԴ կառավարության կողմից արգելված է, դա միայն մեկ հրթիռ է:


Մենք ընդհանրապես պետք է անդրադառնանք մեր ավիացիայի կիրառմանը. մենք բավականին մեծ գումար ենք ծախսել բանակի ավիացիայի վրա։ Մեր բանակի ավիացիան ավելի շատ գումար է ծախսում, քան ամբողջ բանակը միասին վերցրած։ Մեր ավիացիայի անձնակազմի աշխատավարձն ավելի շատ է, քան երրորդ բանակային կորպուսի ամբողջ անձնակազմի աշխատավարձը»,- ասաց Մովսես Հակոբյանը։


Ըստ այդմ նա հայտարարեց՝ ո՞ւր էր ավիրացիայի անձնակազմը, և ինչո՞ւ են առաջին թռիչքները պահեստազորայինների կողմից իրականացվել։ «Չի կարելի ունենալ այնսպիսի ավիացիա, կողքին նկարվել ու ժողովրդին փորձել խաբել. դրա պատասխանը պետք է տրվի:


Ես հարց եմ ուղղում՝ ինչո՞ւ են իրականացրել ընդամենը մի քանի թռիչք: Մեր ավիացիան Լաչինից այնկողմ չի անցել: Ես գիտեմ՝ ավիացիայի կիրառության մի քանի դեպք, որոնք ոչ նպատակային և անհաջող են եղել։ Ավիացիան կիրառելու համար է և ոչ թե նրա մոտ նկարվելու և ժողովրդին խաբելու», - ասաց նա։