24.11.2024
Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում՝ մեկ ջոկատով
prev Նախորդ նորություն

ԱՀԿ-ն պատվաստումից հետո Վրաստանում բուժքրոջ մահը «շատ հազվադեպ դեպք» է անվանել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «շատ հազվադեպ դեպք» է անվանել Վրաստանում 27-ամյա բուժքրոջ պատվաստումից հետո մահվան փաստը, որը, բժիշկների կարծիքով, մահացել է անաֆիլակտիկ շոկից՝ ալերգիկ ռեակցիայից: Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիան»:


Մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով ԱՀԿ-ում վրացական հեռուստաալիքներից մեկի հարցին՝ նշել են, որ պատրաստ են աջակցել Վրաստանում պատվաստումների նկատմամբ վստահության բարձրացման գործընթացին: Մասնագետներն ընդգծում են, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով պատվաստումների օգուտներն ավելի շատ են, քան ռիսկերը։


ԱՀԿ-ում նշել են, որ պատվաստանյութի բաղադրիչներին սուր ալերգիկ ռեակցիա հազվադեպ է դրսեւորվում, եւ նման դեպքերը կառավարելու համար անհրաժեշտ է պատվաստումներ իրականացնել համապատասխան բժշկական սարքավորումներով հաստատություններում:


«Մենք հասկանում ենք, որ դա անաֆիլաքսիայի դեպք էր, որը շատ ծանր արձագանք է պատվաստանյութի բաղադրիչին, եւ դա արձանագրվել է նաեւ այլ պատվաստանյութերի դեպքում: Նման դեպքերը նվազագույնի հասցնելու համար ցուցում կա, առաջին հերթին, համոզվելու համար, որ բոլոր պատվաստումները կատարվում են այնպիսի պայմաններում, որտեղ կա բուժանձնակազմ, հասանելի են այն դեղամիջոցներին, որոնք անհրաժեշտ են մարդու բուժման համար, որը կունենա սուր ալերգիկ ռեակցիա կամ անաֆիլակտիկ շոկ: Սովորաբար դա կարելի է բուժել, եթե դեպքը տեղի է ունենում հագեցած բուժհաստատությունում», - հայտարարել է ԱՀԿ-ի ներկայացուցիչ Սումիա Սվամինաթանը։


Նա հիշեցրել է, որ պատվաստումից հետո 30 րոպեի ընթացքում պետք է հետեւել պատվաստված բոլոր մարդկանց վիճակին, հատկապես նրանց, ովքեր նախկինում ունեցել են անաֆիլաքսիայի պատմություն:


Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նկատմամբ Վրաստանի հասարակության անվստահությունն աճել է այն բանից հետո, երբ երկրի հարավում գտնվող Ախալցխա քաղաքում մահացել է 27–ամյա բուժքույր Մեգի Բաքրաձեն: Բժիշկները պնդում են, որ պատվաստանյութի պատվաստումից 30 րոպե անց նրա մոտ անաֆիլակտիկ շոկ է առաջացել։ Նրան պատվաստել են «Իմեդի» կլինիկայում, որտեղ, ինչպես պնդում են, եղել է եւ վերակենդանացում, եւ բոլոր անհրաժեշտ դեղամիջոցները։


Չնայած Ախալցխայում տեղի ունեցած դեպքին, երկրի առողջապահության համակարգի փորձագետները եւ առողջապահության նախարարությունը որոշում են կայացրել շարունակել պատվաստման գործընթացը, որը սկսվել է մարտի 15-ին:


Ներկայումս Վրաստանում պատվաստում են միայն AstraZeneca բրիտանա-շվեդական դեղամիջոցով։ Առաջին փուլում երկրում պատվաստում են բժիշկներին, սակայն բժիշկների ակտիվությունը բավականին ցածր է։ Ընթացակարգին մասնակցելու համար գրանցվել է 75 հազար մարդ, սակայն մեկ շաբաթվա ընթացքում պատվաստումները կատարել են ընդամենը 3 843 բուժաշխատողներ:


Մարտի 25-ից Վրաստանում բժիշկներից բացի թույլատրվում է գրանցվել 65 տարեկանից բարձր անձանց պատվաստման համար: