23.11.2024
Հայաստանում խստացնում են հեղուկ վառելիքի առևտրի կետերին ներկայացվող պահանջները
prev Նախորդ նորություն

Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցվել է քրեական գործ

ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցվել է քրեական գործ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց հենց Հակոբյանը՝ նշելով, որ կա առերևույթ խախտում և հանցագործություն, որը վերաբերում է բանակի համալրմանը, սպառազինության ձեռքբերմանն ու մի շարք այլ երևույթներին:  


Հակոբյանը տեղեկացրեց, որ հարցաքննվել է, և պնդեց, որ Նիկոլ Փաշինյանը ևս պետք է հարցաքննվի: Ճշտող հարցին՝ գուցե արդե՞ն, նշեց, որ նման տեղեկություն չունի:  


Փոխարենը մեկնաբանեց Փաշինյանի վերջին հայտարարությունները, որոնք հաստատում են նախկինում իր ասվածը. Փաշինյանը, հիշեցնենք, ասել էր, թե նախկին իշխանությունները կարող էին ՍՈւ-30 կործանիչներ ձեռք բերեին, իսկ իրենք՝ հրթիռները։


«Քանի որ վարչապետն Արագածոտնի մարզում անդրադարձավ ՍՈՒ 30-ների գնման գործընթացին, ուղղակիորեն չտալով իմ անունը, ուզում եմ անդրադառնալ դրան։ Թվում է, թե դա մի երեխայական արտահայտություն է։ Նշանակում է, թե տան մի անդամը երեխայի համար հեծանիվ պետք է առնի, մյուս դետալները՝ մյուս անդամները։ Կամ մեքենան առնես, իսկ բենզինը թողնես ապագայի համար, որ ուրիշ մեկն առնի։ Սա անհեթեթություն է», - հավելեց Մովսես Հակոբյանը։