Ադրբեջանական ուժերի կողմից անթույլատրելի վերաբերմունք է եղել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում աշնանային մարտերի ժամանակ գերեվարված հայ ռազմագերիների նկատմամբ, հայտարարել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: Զեկույցում նշվում է, որ դաժան եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ կտտանքների դրվագները տեղի են ունեցել ինչպես գերեվարվելուց անմիջապես հետո և կալանքի տակ պահելու տարբեր վայրեր տեղափոխելիս, այնպես էլ հենց այդ վայրերում:
Ադրբեջանի իշխանությունները պետք է հետաքննեն անթույլատրելի վերաբերմունքի մասին բոլոր հայտարարությունները եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկեն։ Նրանք նաև պետք է անհապաղ ազատ արձակեն մնացած բոլոր ռազմագերիներին և գերեվարած քաղաքացիական անձանց և հրապարակեն տեղեկություններ այն զինվորականների և քաղաքացիական անձանց գտնվելու վայրի մասին, որոնց մասին հայտնի է, որ վերջին անգամ նրանց տեսել են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ։
«Այդ խախտումները, ընդհուպ մինչև խոշտանգումներ, որոնց ենթարկվել են հայ գերիները, վրդովմունք են առաջացնում և հանդիսանում են ռազմական հանցագործություն, - ասում է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյու Ուիլյամսոնը: – Խորապես անհանգստացնում է նաև այն հանգամանքը, որ Բաքուն առ այսօր հաշվետվություն չի ներկայացրել մի շարք հայ զինվորների ճակատագրի մասին, որոնք անհայտ կորել են այն բանից հետո, երբ նրանց տեսել ադրբեջանական ուժերի կոմղմից գերեվարված»:
Human Rights Watch-ը ներկայացրել է չորս նախկին ռազմագերիների, որոնք մանրամասն պատմել են գերության մեջ անթույլատրելի վերաբերմունքի մասին, որին ենթարկվել են իրենք և որոնց ականատեսն են եղել նրանք։ Մեր բոլոր զրուցակիցները պատմում էին երկարատև և բաղմաթիվ կտտանքների մասին։
«Մեկը հայտարարել է, որ իր սուր երկաթյա ձողով ծակել են իրեն, մեկը պատմել է այն մասին, թե ինչպես են իրեն տանջել հոսանքով, մեկը՝ կրակայրիչով իրեն բազմաթիվ այրվածքներ պատճառելու մասին է խոսել: Գերության մեջ ընկնելուց հետո առաջին օրերին նրանք բոլորը պահվում էին մարդկային արժանապատվությունը նվաստացնող պայմաններում, նրանց հետ դաժան էին վարվում, գրեթե ջուր չէին տալիս և գրեթե չէին կերակրում։
Սոցցանցերում բազմաթիվ տեսանյութեր են տեղադրվել հայ գերիների նկատմամբ ադրբեջանցի զինծառայողների ենթադրյալ ծաղրուծանակի կադրերով: Մենք ուշադիր ուսումնասիրել և ստուգել ենք ավելի քան 20 նման տեսանյութեր, այդ թվում՝ վերջերս վերադարձված գերիներին և նրանց ընտանիքների անդամներին, ովքեր գտնվում են կադրում, բայց դեռ չեն վերադարձել տուն։ Մենք նաև ծանոթացանք բժշկական տարբեր փաստաթղթերի հետ։
Խոշտանգումների եւ անթույլատրելի վերաբերմունքի մասին պատմությունները մտավախություն են առաջացնում, որ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ մնացած հայ ռազմագերիների համար պահպանվում է անթույլատրելի վերաբերմունքի վտանգը: Ադրբեջանի իշխանությունները պետք է տան բոլոր երաշխիքները, որոնք նախատեսված են Մարդու իրավունքների եւ մարդասիրական իրավունքի միջազգային նորմերով, ներառյալ՝ խոշտանգումների եւ անթույլատրելի վերաբերմունքի արգելքը»: