«Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը կտրականապես հերքել է ԱԺ փոխնախագահի այն հայտարարությունները, թե ԼՀԿ-ն ձգտում է խուսափել արտահերթ ընտրություններից։
««Լուսավոր Հայաստան» կուսակցությունն արդեն մի քանի ամիս է՝ առաջ է տանում արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը։ Արտահերթ ընտրությունների ապահովման շահերից ելնելով՝ ԼՀԿ-ն զիջումների է գնացել՝ հրաժարվելով իր բոլոր նախապայմաններից», - հայտարարել է Մարուքյանը։
Նա հիշեցրել է, որ դեկտեմբերին հանդիպում է տեղի ունեցել վարչապետի հետ, որի ընթացքում խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին առաջարկվել է հուշագիր ստորագրել: Փաստաթղթի համաձայն՝ նրանք չեն առաջադրի վարչապետի իրենց թեկնածուին, ինչը կապահովի խորհրդարանի լուծարումն ու նոր ընտրությունները։ Ի սկզբանե ԼՀԿ-ն հրաժարվել էր ստորագրել փաստաթուղթը, քանի որ տեսնում էր անցումային կառավարության ընտրության անհրաժեշտություն, սակայն իշխանությունները զիջումների չգնացին։
Մարուքյանը հիշեցրել է, որ ներքաղաքական ճգնաժամի խորացման լույսի ներքո ԼՀԿ-ն հետագայում պատրաստակամություն է հայտնել հուշագիր ստորագրել, եթե իշխանությունները պաշտոնանկ չանեն գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: Բայց այստեղ էլ իշխանությունները զիջումների չգնացին, Գասպարյանը հեռացվեց։
ԼՀԿ ղեկավարն ընդգծել է, որ կուսակցությունում քաջ գիտակցում են, որ իշխանությունները ոչ մի կերպ մտադիր չեն զիջումների գնալ երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար: Դրա հետ մեկտեղ կա նաև այն ընկալումը, որ երկրում ճգնաժամի լուծում կարող են դառնալ միայն արտահերթ ընտրությունները։ Այդ իսկ պատճառով ԼՀԿ-ն կրկին զիջումների է գնացել և հայտարարել, որ չի առաջադրելու վարչապետի թեկնածու, չի սատարելու որևէ այլ թեկնածուի, եթե այդպիսին առաջադրվի այլ խմբակցության կողմից։
Այս բոլոր զիջումները խմբակցությունը անում է մեկ նպատակով՝ հնարավորինս շուտ ապահովել արտահերթ ընտրությունների անցկացումը։ Մարուքյանը կրկին նշեց, որ իր ղեկավարած քաղաքական ուժի զիջումներն ուժի մեջ են մնում միայն այն դեպքում, եթե ընտրությունները տեղի ունենան մինչև հունիսի 1-ը:
Իսկ հիմա իշխանությունները նոր նախապայմաններ են առաջ քաշում։ Մարուքյանի խոսքով՝ իշխող վերնախավի ներկայացուցիչները պնդում են, որ ընդդիմությունը քվեարկի ընտրական օրենսդրության բարեփոխումների օգտին: Նա նշեց, որ խմբակցության ներկայացուցիչները մասնակցել են բարեփոխումների մշակմանը, սակայն խմբակցության համար սկզբունքային առաջարկները մերժվել են:
«Եթե նրանք այնպես են ուզում, որ արտահերթ ընտրությունները կայանան նոր Ընտրական օրենսգրքով, թող իրենք էլ ընդունեն։ Ինչու պետք է ընդդիմությունը ընդունի այն փոփոխությունները, որոնք իր համար անընդունելի են», - նշել է Մարուքյանը՝ հավելելով, որ ԼՀԿ-ն կմասնակցի ընտրություններին՝ անկախ նրանից, թե կընդունվեն բարեփոխումները, թե ոչ։ Նա վստահ է, որ եթե ԼՀԿ-ն ընդունի նաև այդ պայմանը, իշխանությունները նոր բան կառաջադրեն։
«Եթե մենք համաձայնենք եւ կողմ քվեարկենք ԸՕ-ի ընդունմանը, նրանք կպահանջեն իմ ժամացույցը։ Ասեն՝ մինչև ԼՀԿ առաջնորդը մեզ ժամացույցը չտա, մենք ընտրություններ չենք կարող անցկացնել։ Այլ կերպ ասած, տեղի է ունենում այն, որի մասին ես ասել եմ, ի սկզբանե», - հայտարարել է նա, հավելելով, որ իշխանությունները առիթ են փնտրում, որպեսզի ընտրություններն անցկացնել:
«Նրանք չեն ցանկանում ընտրություններ, քանի որ գիտակցում են, որ կհավաքեն ոչ ավելի, քան 30%, իսկ եթե ընտրությունները տեղի ունենան հունիսին, ավելի քիչ՝ մոտ 20%։ Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր այսօր ապրում են կառավարական ամառանոցներում և օգտվում են անվտանգության երաշխիքներից, կզրկվեն դրանից», - հայտարարել է նա։