Դրախտ է շպիոնների կյանքը նիկոլական Հայաստանում... Վատագույն դեպքում գնում են երկրից, լավագույն` մեծ պաշտոն ունենում: Ու մենք բոլորս հանդիսատես ենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը՝ նշելով, որ յուրաքանչյուր պատմության դասագիրք կհուշի մեզ մի պարզ ճշմարտություն՝ երբեք ազգը ոչինչ չի որոշում, ազգը գնում է հերոսի հետևից:
"Տավուշ, Սյունիք... Արցախը` անցած լինի... Կուտենք, կմարսենք, կհարմարվենք:
7000 զոհ՝ դե պատահեց...
Ոմանք կմեղադրեն, որ ազգը չունի արժանապատվություն:
Ոմանք կասեն, որ ազգը նիկոլն ա, դերասան Հովոն ու օլիգարխի թուրքամետ սպասուհին:
Բոլորս էլ հայ ենք, ուզենք թե չուզենք:
Գործակալներ, դավաճաններ, հայրենասերներ ու քննադատողներ` մեկն ուզում է կործանել երկիրը, մյուսը ուզում է փրկել:
Ուզում է:
Յուրաքանչյուր պատմության դասագիրք կհուշի մեզ մի պարզ ճշմարտություն` երբեք ազգը ոչինչ չի որոշում, ազգը գնում է հերոսի հետևից: Նույնիսկ ֆեյք հերոսի, ինչպես 2018-ին:
Ես կուզեի, որ հերոսը լիներ զինվորական:
Ես կուզեի, որ այս փրկության խորհրդանիշը լիներ հայ զինվորը:
Ու հիմա մանկական պարզությամբ ուզում եմ հավատալ Օնիկին, ինչպես երեխեքս Ձմեռ Պապիկին...»,- գրել է նա։
VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Mediaport տելեգրամյան ալիքը գրել էր, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարք-Հաթինգին ՀՀ իշխանությունները հայտարարել են պերսոնա նոն գրատա՝ հօգուտ Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի լրտեսություն կատարելու համար։ Եվ որ նա հեռացել է Հայաստանից:
Այսօր հարցի առնչությամբ պարզաբանմամբ հանդես եկավ ԱԳՆ-ն. «Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF ներկայացուցիչ: Որոշման մասին ՄԱԿ֊ի Մշտական Համակարգողը ու UNICEF-ի ներկայացուցիչները տեղեկացվել են»: