22.11.2024
Ամերիկացի քաղաքագետ. ԱՄՆ-ը կորցնում են իր նախկին ազդեցությունը
prev Նախորդ նորություն

Ֆրանսիայի հետախուզության պետ. ՌԴ-ն Ուկրաինայի դեմ երբեք հարձակում չի պատրաստել

Ֆրանսիայի ռազմական հետախուզության ղեկավար, գեներալ Քրիսթոֆ Գոմարը մեղադրել է ԱՄՆ-ին կանխամտածված ապատեղեկատվության տարածման մեջ: Ելույթ ունենալով Ֆրանսիայի Ազգային ասամբլեայում՝ նա նշել է, որ Ռուսաստանը երբեք Ուկրաինա ռազմական ներխուժում չի նախապատրասել, իսկ ԱՄՆ-ի հետախուզությունը իրենց տրամադրել է կեղծ տեղեկատվություն: Այդ մասին փոխանցում է svpressa.ru կայքը:

«Մենք կարողացել ենք պարզել, որ ՌԴ-ը երբեք հրամանատարական կետեր, թիկունքի կառույցներ և դաշտային հոսպիտալներ չի տեղակայել, որը թույլ կտար իրականացնել ռազմական ներխուժում: Իսկ երկրորդ էշելոնի ստորաբաժանումները երբեք չեն լքել իրենց տեղակայման վայրերը»,-նշել է Գոմարը: Նրա խոսքով, ԱՄՆ-ի հետախուզությունը օգտագործել է իր հեղինակությունը ՆԱՏՕ-ում և ապատեղեկատվություն է տրամադրել ռուսական զորքերի Ուկրաինա ներխուժման մասին:

«ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ Ռուսաստանը ներխուժում է նախապատրաստել Ուկրաինա, սակայն Ֆրանսիայի ռազմական հետախուզության վարչությունը պարզել է, որ ոչինչ չի ապացուցում այդ հիպոթեզը»,-նշել է նա

«Ֆրանսիայի հետախուզության պետի հայտարարությունը կապված է այն բանի հետ, որ եվրոպացիներին հոգնեցրել է ՌԴ-ի հետ հակամարտությունում սատելիտի դերակատարումը, որը նրանց համար նախատեսել է ԱՄՆ-ը»,-նշել է հայտնի ռազմական մեկնաբան Վլադիսլավ Շուրիգինը: «Ամերիկան գործում է ինչպես բռնապետը ընտանիքում, ով թքած ունի ընտանիքի մյուս անդամների շահերի վրա: Եվրոպայում մեծանում է ջղաձգությունը, որը արտահայտվում է այդպիսի միջադեպերով: Եվրոպացիների կողմից ամերիկացիների դեմ գնալու դեպքերը շատանում են»,-նշել է նա:

«ՆԱՏՕ-ի անդամների միջև գոյություն ունեն լուրջ տարաձայնություններ՝ կապված ուկրաինական ճգնաժամում ՌԴ-ի դերի հետ»,-հայտարարել է Ռազմավարական կոնյուկտուրայի կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովը: Նրա խոսքով, ՆԱՏՕ-ում ոչ բոլորն են Ռուսաստանին ագրեսոր համարում, այդ պատճառով ֆրանսիական հետախուզության պետի հայտարարությունը ցույց է տալիս, որ դաշինքում սկսվում են հակասություններ:

«Չպետք է մոռանալ, որ Ֆրանսիան միշտ յուրահատուկ դիրք է գրավել ՆԱՏՕ-ում: Երկար ժամանակ նա պահպանում էր դաշինքի հետ միայն քաղաքական հարաբերություններ և միայն վերջերս է դարձել դաշինքի լիարժեք անդամ: Ֆրանսիացիների մեծ մասը չի պաշտպանում Ֆրանսիայի այդպիսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Այն դեպքում, երբ այսօր ԱՄՆ-ը այդքան ուժեղ ճնշում է գործադրում Եվրոպայի վրա»,-նշել է նա:

«Ֆրանսիան ուկրաինական ճգնաժամի հենց սկզբից բավականին փափուկ դիրքորոշում էր որդեգրել ՌԴ-ի նկատմամբ»,-նշել է Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի անալիտիկ բաժնի ղեկավար Ալեքսանդր Խրամչիխինը: Նա նշել է, որ Ֆրանսիան կցանկանար մեղմացնել այն հակառուսական ալիքը, որը Եվրոպային հրամցնում է ԱՄՆ-ը: «Կարգապահությունը արդեն վաղուց Հյուսիսատլանտյան դաշինքի թույլ օղակն է: Ես կասեի, այն շատ բարձիթողի վիճակում է»,-նշել է նա: