Աշխարհը պետք է զգուշանա ոչ թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, այլ ԱՄՆ-ի ղեկավարներից, ովքեր վնասներ են հասցրել մի շարք պետություններին: Այդ մասին Sputnik ռադիոկայանի հետ զրույցում նշել է ֆրանսիացի քաղաքագետ Ժան Ժերոնիմոն:
Ժերոնիմոն նշել է, որ խոսակցությունները այն մասին, թե Պուտինը և Ռուսաստանը «թիվ մեկ սպառնալիքն» են կոչված են վերականգնել հակառուսական գաղափարախոսությունը և արդարացնել Ուկրաինայում իրականացված պետական հեղաշրջումը: Նրա խոսքով, այդ ռազմավարությունն իրականացվում է «համակարգային թշնամու» կերպարի վերականգնման միջոցով:
«Մենք բոլորս կարիք ունենք համակարգային թշնամու, որը կկարգավորի ուժերի հավասարությունը: Դա մի կողմից կարդարացնի ՆԱՏՕ-ի ընդլայնումը և վերազինումը, ինչը շատ եկամտաբեր բիզնես է ԱՄՆ-ի ռազմաարդյունաբերական համալիրի համար, իսկ մյուս կողմից՝ կօրինականացնի ԱՄՆ-ի առաջատարությունը ՆԱՏՕ-ում և երկրորդ պլան կմղի Ռուսաստանն ու կարդարացնի ԱՄՆ-ի ապագա հակահրթիռային վահանի կառուցումը»,-նշել է Ժերոնիմոն:
Ըստ նրա՝ դա տեղավորվում է ԱՄՆ-ի հակառուսական ռազմավարության մեջ: Ժերոնիմոն նշել է, որ որպես ԱՄՆ-ի այդպիսի քաղաքականության օրինակ Պուտինը բերում էր Հարավսլավիայի, Կոսովոյի, Աֆղանստանի, Իրաքի և այժմ էլ Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:«Պուտինը այդպիսի վնաս չի պատժառել: Ավելի շատ ամերիկացիներն են մեղավոր այդ ապակայունացման համար»,-հավելել է քաղաքագետը:
Մինչ այդ
VERELQ-ը հայտնել էր, որ աշխարհի ամենախոշոր մտածողներից Նոամ Խոմսկին ԱՄՆ-ին անվանել է աշխարհի գլխավոր սպառնալիք: Խոմսկին մեղադրում է ԱՄՆ-ին զանգվածային սպանությունների համար: «Այսօր աշխարհի ամենավատ ահաբեկչական գործողությունները նրանք են, որոնք կառավարում է Վաշինգտոնը: Դա գլոբալ սպանությունների գործողություններն են: Այդպիսի մաշտաբի ահաբեկչական գործողություններ դեռևս երբեք չեն եղել»,- նշել է Խոմսկին:
«Աշխարհի տարբեր անկյուններում, ԱՄՆ-ը համակարգված, ինչ ես ասում եմ, գաղտնիք չէ, այն բոլորին հայտնի է, բաց, հրապարակային իրականացնում է մարդասպանությունների գործողություններ, այն մարդկանց նկատմամբ, ում ամերիկյան կառավարությունը կասկածում է երբևէ իրենց վնաս հասցնելու մեջ: Դա ահաբեկչությունը գեներացնող գործողություններ են: Երբ դուք գյուղ եք ռմբակոծում Եմենում և սպանում այն մարդուն, որը հավանաբար ձեր թիրախն էր, կամ այլ մարդկանց, որոնք այդ պահին այդ շրջանում էին, ինչպես՞ են նրանք արձագանքելու ձեր կարծիքով: Նրանք վրեժ են լուծելու»,-հավելել է նա: