22.11.2024
ԱՄՆ-ը նպատակ չունե՞ն ստեղծել Ռուսաստանի դեմ ուղղված հակահրթիռային համակարգ
prev Նախորդ նորություն

Ամերիկացի քաղաքագետ. ԱՄՆ-ը կորցնում են իր նախկին ազդեցությունը

Ամերիկյան էլիտաները կորցնում են իրենց նախկին ազդեցությունը համաշխարհային տնտեսության նկատմամբ, չնայած դրան ԱՄՆ-ի իշխանությունները շարունակում են որդեգրել նեոպահպանողական ուղենիշ արտաքին քաղաքականության մեջ՝ առաջ տանելով հակառուսական քարոզչությունը և Ռուսաստանի դեմ կիրառելով ֆինանսական զենք: ԱՄՆ-ի գլխավոր նպատակը՝ Ռուսաստանի կազմաքանդումն է: Այդ մասին հայտարարել է ամերիկացի տնտեսագետ, քաղաքագետ և աշխարհաքաղաքական թեմաներով բազմաթիվ գրքերի հեղինակ Ուիլյամ Էնգդալը:

Ըստ նրա` ամերիկյան ավանդական ԶԼՄ-ների ողջ խնդիրները կայանում են նրանում, որ նրանք բոլորը գտնվում են Պենտագոնի, Սպիտակ տան, հետախուզական ծառայությունների վերահսկողության տակ, իսկ ԱՄՆ-ում իրականում արդար դեբատներ գոյություն չունեն: Քաղաքագետը նշել է, որ գոյություն ունի Սթիվեն Կոենը և Ռուսաստանի այլ շատ լավ գիտակներ, սակայն նրանց ձայնը լռեցված է: Էնգդալը կարծում է, որ լսվում է նեոպահպանողականների ձայնը, ոչ միայն հանրապետականների, այլ նաև այլոց: Նրա խոսքով, հակառուսական դիրքորոշում են որդեգրել այնպիսի մարդիկ, ինչպիսին են Սյուզան Ռայսը՝ Օբամայի անվտանգության հարցերով խորհրդականը, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սամանտա Պաուերը և Վիկտորիա Նուլանդը՝ «միսս նեոպահպանողականը», «միսս-Նեոկոնը», հայտնում է vestifinance.ru կայքը:

Քաղաքագետը վստահ է, որ ԱՄՆ-ի նպատակն է ոչ միայն ժամանակավորապես թուլացնել Ռուսաստանը, այլ լիովին կազմաքանդել Ռուսաստանը: Նրա խոսքով, դա հանդիսանում է ամերիկյան ռազմաարդյունաբերական համալիրը, հատուկ ծառայությունները ներկայացնող խմբակցության նպատակը, որոնք ներկայացնում են ամերիկյան իսթեբլիշմենթը՝ նրանց համար սառը պատերազմը դեռ չի ավարտվել: «Միջուկային ներուժ ունեցող միակ պետությունը, որը կարող է մարտահրավեր նետել Պենտագոնին՝ Ռուսաստանն է, ոչ թե Չինաստանը: Չինաստանը փորձում է հետ բերել կորցրածը: Չինաստանի հետ դաշինք կազմելով՝ Ռուսաստանը կարող է այնպիսի կոմբինացիա ստեղծել, որը կսպառնա ԱՄՆ-ին, որպես աշխարհի գերտերության», - հավելել է ամերիկացի քաղաքագետը: