25.11.2024
Շրյոդեր. Չպետք է զարմանալ Մոսկվայի ուժեղ արձագանքից, երբ ՆԱՏՕ-ն մոտենում է ռուսական սահմաններին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը նպատակ չունե՞ն ստեղծել Ռուսաստանի դեմ ուղղված հակահրթիռային համակարգ

ԱՄՆ-ը նպատակ չունեն ստեղծել Ռուսաստանի և Չինաստանի դեմ ուղղված հակահրթիռային համակարգ: Itar-tass-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի միջուկային հարցերով օգնականի տեղակալ Էլեյն Բաննը:

Նրա խոսքով, ԱՄՆ-ը չեն մշակում համակարգեր, որոնք կպաշտպանեն ԱՄՆ-ը Ռուսաստանի և Չինաստանի միջուկային սպառազինություններից: Բաննը նշել է, որ ամերիկյան հակահրթիռային համակարգը կոչված է չեզոքացնել ավելի նվազ սպառնալիքները, օրինակ, Հյուսիսային Կորեայի կամ Իրանի հնարավոր հրթիռային հարվածները:

Մինչ այդ, VERELQ-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ի հակահրթիռային համակարգը այս պահին այդքան էլ մեծ վստահություն չի ներշնչում: Այդ մասին հայտարարել էր Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան, Բրուկինգսի ինստիտուտի սպառազինության վերահսկողության և զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման ծրագրերի տնօրեն Սթիվեն Պայֆերը: Փորձագետի կարծիքով, ամերիկյան հակահրթիռային համակարգի հնարավորությունները լավագույն դեպքում մնում են սահմանափակ:

Պայֆերը նշում է, որ ամերիկյան հակահրթիռային համակարգը GMD (Ground-Based Midcourse Defense)-ը գործում է 2005թ.-ից, սակայն այն գործարկվել է շատ հապճեպ և այդ համակարգում այն ժամանակ գործածվող հակահրթիռները նույնիսկ չէին անցել բոլոր փորձաքննությունները: 1999թ.-ից մինչ այսօր Վաշինգտոնը իրականացրել է այդ համակարգի 17 փորձարկում, սակայն բարեհաջող են ավարտվել դրանցից միայն 9-ը: Բացի այդ, փորձագետի կարծիքով, GMD-ի հակահրթիռները անգամ չեն փորձարկվել միջմայրցամաքային բալիսթիկ հրթիռների արագությամբ շարժվող թիրախների և այդ հրթիռների հակազդեցության միջոցառումների պարագայում:

Իր հերթին, հայտնի ամերիկացի փորձագետ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր Թեոդոր Պոստոլը նշել է, որ ԱՄՆ-ի հակահրթիռային համակարգը, որի վրա վերջին տասնամյակում ծախսվել է 100 միլիարդ դոլար, շարունակում է մնալ ոչ աշխատունակ:

Նրա խոսքով, այդ համակարգը մինչև հիմա չի կարողանում տարբերակել իսկական մարտագլխիկը կեղծ թիրախներից և դրանում է նրա ամենամեծ թերությունը: Անդրադառնալով այդպիսի տեխնոլոգիաներին՝ նա նշել է, որ դրանք դեռևս չեն ստեղծվել: Պոստոլը հավելել է, որ հույս դնել այդպիսի համակարգի վրա չի կարելի և դա սպառնալիք է ստեղծում ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը: