12.12.2024
Ամերիկացի քաղաքագետ. ԱՄՆ-ն երկակի չափանիշների կիրառման աշխարհի առաջատարն է
prev Նախորդ նորություն

Շրյոդեր. Չպետք է զարմանալ Մոսկվայի ուժեղ արձագանքից, երբ ՆԱՏՕ-ն մոտենում է ռուսական սահմաններին

Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը գերմանական Der Spiegel հանդեսին տված հարցազրույցում քննադատել է արևմտյան երկրների ջանքերը մեկուսացնել Ռուսաստանը և նշել է, որ հասկանում է Մոսկվայի մտահոգությունները անվտանգության հետ կապված:

<<Չպետք է զարմանալ Ռուսաստանի այսքան ուժեղ ռեակցիայից այն ժամանակ, երբ սառը պատերազմի ժամանակաշրջանի Դաշինքը մոտենում է ռուսական սահմաններին: Չմոռանանք, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Վարշավայի կազմակերպությունը դադարեց գոյություն ունենալ, սակայն ՆԱՏՕ-ն ոչ միայն պահպանվեց, այլև զգալիորեն ընդլայնվեց դեպի արևելք>>, - նշել է նախկին կանցլերը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, վերջերս ելույթ ունենալով Անվտանգության դաշնային ծառայության կոլեգիայի նիստին, նշել է, որ Ռուսաստանին զսպելու համար օգտագործվում են տարբեր միջոցներ՝ քաղաքական և տնտեսական մեկուսացումից մինչև տեղեկատվական զանգվածային պատերազմներ և հատուկ ծառայությունների գործիքներ: Պուտինի խոսքով ՆԱՏՕ-ն ստեղծում է արագ արձագանքման ուժեր և ավելացնում է իր ենթակառուցվածքները ՌԴ-ի սահմանների մոտ: Բացի այդ, փորձ է արվում խախտել միջուկային բալանսը, արագ տեմպերով ստեղծվում է եվրոպական և ասիական-խաղաղօվկիանոսյան հակահրթիռային համակարգերը: Նշում է Կրեմլի պաշտոնական կայքը:

ՌԴ-ի Անվտանգության խորհրդի փորձագետները կարծում են, որ երկարաժամկետ հեռանկարում ԱՄՆ-ն իրենց գործընկերների հետ միասին շարունակելու են ՌԴ-ի քաղաքական և տնտեսական մեկուսացման կուրսը: ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները մեծ ջանքեր են գործադրելու ՌԴ-ի գործընկեր պետությունների մոտ հակառուսական քաղաքական ուղենիշներ ձևավորելու համար, ինչպես նաև կփորձեն նվազեցնել ռուսական ազդեցությունը հետխորհդային տարածքում: Վաշինգտոնը շարունակելու է համաշխարհային դոմինանտ ուժ մնալու քաղաքականությունը, կուժեղացնի ՆԱՏՕ-ի ռազմական հնարավորությունները:

Գերմանիայի նախկին կանցլերը անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին նշել է, որ Ուկրաինայի հակամարտությունում սխալներ են գործել երկու կողմերն էլ:

<<Եվրոպացիների և Գերմանիայի կառավարության մեծ սխալն էր, որ իրենք թույլ են տվել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Բարրոզուին ասոցացման մասին բանակցություններ վարել միայն Ուկրաինայի հետ՝ առանց Ռուսաստանի մասնակցության: Եվ դա այն դեպքում, որ նրանք գիտեին՝ Ուկրաինան մի պետություն է, որի արևելքը կողմնորոշվում է դեպի Ռուսաստան, իսկ արևմտյան մասը՝ դեպի Արևմուտք: Բացի այդ, դա նպատակահարմար էր տնտեսական առումով: Այդ դեպքում հնարավոր կլիներ քննարկել այն, ինչ այժմ քննարկվում է բանակցությունների ընթացքում՝ ինչ տեղի կունենա Ուկրաինայի հետ, եթե այդ երկիրը ասոցացվի ԵՄ-ի հետ և դառնա Եվրասիական տնտեսական միության մաս>>, - նշել է Շրյոդերը՝ հավելելով, որ եթե ինքը կանցլեր լիներ չէր համաձայնվի, որպեսզի ՌԴ-ին դուրս թողնեն Մեծ ութնյակից: