22.11.2024
Սահակաշվիլի. Ուկրաինայի իշխանական ժանգոտած մեքենան ԽՍՀՄ-ի նման փլուզվում է
prev Նախորդ նորություն

Ամերիկացի քաղաքագետ. ԱՄՆ-ն երկակի չափանիշների կիրառման աշխարհի առաջատարն է

ԱՄՆ-ը Սիրիայի և Եմենի նկատմամբ իրականացնում է երկակի չափանիշների քաղաքականություն՝ առաջ քաշելով այնպիսի փաստարկներ, որոնք ձեռնտու են բացառապես ամերիկյան կառավարությանը, ինչը, սակայն զուտ քարոզչություն է: Այդպիսի կարծիք է հայտնել ամերիկացի քաղաքագետ Դենիել Մակադամսը:

Քաղաքագետը նշում է, որ Սիրիայի ներքին գործերին միջամտելու ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գլխավոր փաստարկներից էր այն, թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը իբր ռմբակոծում է սեփական ժողովրդին, հայտնում է Ռիա-Նովոստի գործակալությունը: "Եմենի իշխանությունից հեռացված նախագահ Մանսուր Հադին փախել է Սաուդյան Արաբիա, որտեղից կոչ է անում շարունակել իր սեփական երկրի և սեփական ժողովրդի ռմբակոծությունները: Եվ դա տեղի է ունենում ամերիկյան և բրիտանական կառավարությունների ոգևորված խրախուսանքի պայմաններում", - նշում է Մակադամսը:

Մակադամսը զարմանում է, որ ԱՄՆ-ը լիարժեք աջակցություն է ցուցաբերում Սաուդյան Արաբիային, որը ռմբակոծում է Եմենը, ինչի հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ: Մինչ այդ Verelq.am-ը հայտնել էր, որ մարտի 26-ին Սաուդյան Արաբիան և տարածաշրջանի արաբական մի շարք երկրներ սկսել են Եմենում ռազմական գործողություններ՝ երկրի նախագահ Մանսուր Հադիի խնդրանքով՝ պաշտպանելու համար օրինական իշխանությունը:

Եմենն ունի ռազմավարական մեծ նշանակություն՝ այն Բաբ էլ-Մանդեբիի նեղուցի բանալին է, որտեղից օրեկան Պարսից ծոցի և առաջին հերթին Սաուդյան Արաբիայի նավթային տանկերներ են Սուեցի նեղուցով նավթ արտահանում ԵՄ:

Եգիպտոսի Շարմ էշ-Շեյխում կայացած Արաբական պետությունների լիգայի գագաթաժողովին որոշում է կայացվել ստեղծել միջարաբական զինված ուժեր և շարունակել ռազմական գործողությունները Եմենում: Արաբական կոալիցան ռմբակոծել է Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանը: Ռազմական գործողություններին արդեն պաշտոնապես միացել են Եգիպտոսը, Հորդանանը և Սուդանը: