23.11.2024
Արցախում ռուսերենը կարող է ստանալ պաշտոնական լեզվի կարգավիճակ. նախագիծ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը հավանություն է տվել կապիտուլյացիայի պատճառ հանդիսացած Լելեթեփեի գործողությանը

Ինչու Հայաստանը ձախողվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմում: Այդ հարցին Armnews հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:


Նրա խոսքով՝ 2020թ.-ին Արցախի հակամարտության սրման ժամանակ անհաջողությունների են հանգեցրել անպատրաստ ռազմական գործողությունները։


«Իրեն Գերագույն գլխավոր հրամանատար հռչակած անձը (վարչապետ Նիկոլ Փաշինյանը – խմբ.) անձամբ լսել ու հավանություն է տվել կապիտուլյացիայի պատճառ հանդիսացած ռազմական գործողությունը», - ասել է Սարգսյանը՝ պարզաբանելով, որ խոսքը Լելեթեփե բարձունքի շրջանում ռազմական գործողության մասին է:


Փաշինյանն անընդհատ պահանջում էր բեկում մտցնել մարտական գործողություններում, պնդում է երրորդ նախագահը։


«Բայց դա անպատրաստ հակագրոհներով չի արվում։ Դրա համար պետք է ռեզերվային ուժերով հարմարավետ բնագծեր գրավել, դիմավորել նահանջող բանակին, որպեսզի թիկունքում համալրեն սանիտարական կորուստները, սպառազինության ու ռազմական տեխնիկայի պակասը, թարմ ուժերով կանգնեցնենք հակառակորդին, որից հետո արդեն կարելի է մտածել հակահարձակման մասին», - ընդգծել Է Սարգսյանը՝ նշելով, որ դրա փոխարեն փորձ է արվել շրջապատել արդեն մխրճված ադրբեջանական ստորաբաժանումները՝ ռեզերվի լավագույն բրիգադներն ուղղելով այդ նապատակին։


«Դրանից հետո Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարը զրկվել է ռեզերվային ուժերից», - ամփոփել է Սարգսյանը՝ վստահություն հայտնելով, որ անթույլատրելի սխալներն ընդհանուր առմամբ թույլ են տրվել հակամարտության էսկալացիայի առաջին օրերից։