23.11.2024
Փաշինյանը հավանություն է տվել կապիտուլյացիայի պատճառ հանդիսացած Լելեթեփեի գործողությանը
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ում զրոյացնում են թանկարժեք քարերի ներմուծման մաքսատուրքերը

Մինչև 0,3 կարատ գունավոր թանկարժեք քարեր և մանր ադամանդներ Ռուսաստան, Ղազախստան և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներ ներկրել հնարավոր կլինի առանց ներմուծման մաքսատուրքերի։


Նման որոշում է կայացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիան փետրվարի 16-ին, գրում է «Ռոսիյսկայա գազետան»: Ներմուծման մաքսատուրքերի վերացումը կգործի 2 տարի։


Մաքսատուրքերի դրույքաչափերի նվազեցումը թույլ կտա կրճատել ծախսերը ոսկերչական ոլորտում և բարձրացնել պատրաստի ոսկերչական իրերի մրցունակությունը ներքին և արտաքին շուկաներում, հայտարարել է ԵՏՀ առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Անդրեյ Սլեպնևը: Այժմ ԵԱՏՄ երկրներում ոսկերչական իրերի պատրաստման համար քարերի պատրաստումը չի բավարարում ներքին պահանջարկը։


Մաքսային վճարների չեղարկումը կվերաբերի ոսկերչական արդյունաբերության մեջ օգտագործվող փոքր ադամանդներին՝ մինչեւ 0,3 կարատ եւ բնական կամ արհեստական զմրուխտներին, սապֆիրներին, ռուբիններին, նեֆրիտներին, ալեքսանդրիտներին եւ նմանատիպ այլ քարերին:


Փաստաթուղթն ուժի մեջ մտնելու հստակ ամսաթիվը ԵՏՀ-ն չի հայտնել։ Այն սինխրոնիզացվելու է Հանձնաժողովի Խորհրդի այլ որոշումների ուժի մեջ մտնելու օրվան, որոնք հաշվի են առնվելու ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերում փոփոխությունները։