23.11.2024
ԵԱՏՄ-ում զրոյացնում են թանկարժեք քարերի ներմուծման մաքսատուրքերը
prev Նախորդ նորություն

Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են Ղարաբաղի հարցը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:


«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, ինչպես նաեւ երկկողմ եւ միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ Լավրովը Մոսկվայում հանդիպում կունենա ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ։