23.11.2024
Ակնկալում ենք, որ ԱԳՆ-ն չի տրվի Թուրքիայի նենգամիտ քաղաքականությանը. ՀՅԴ Հայ դատ
prev Նախորդ նորություն

Հայաստանում խոսել են զրպարտությունը քրեականացնելու դրույթին վերադառնալու մասին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը հայտարարել է, որ կողմ է զրպարտության եւ վիրավորանքների պատասխանատվության քրեականացմանը: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ ՔՕ-ի փոփոխությունների քննարկումների ժամանակ, որոնցով նախատեսված է նման իրավախախտումների համար նյութական պատասխանատվության բարձրացում։


Առաջարկվող փոփոխությունները պատգամավորը տեղին չի համարել, ինչպես նաև կառավարության ներկայացուցիչ, արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանի հիմնավորումներն այն մասին, որ փոքր եկամուտ ունեցող մարդիկ ավելի քիչ գումարով կտուգանվեն, քան զգալի միջոցներ ունեցող մարդիկ: «Ստացվում է, որ եթե որևէ աղքատ մարդ ինչ-որ մեկին «վիժվածք» անվանի, միջին հարստության տեր մարդը որևէ մեկին «ավանակի գործընկեր» անվանի, իսկ ամենահարուստն ուրիշին «դավաճան» կանչի, ապա ամենից շատ հարուստն է վճարելու։ Մենք չե՞նք ուզում ուշադրություն դարձնել բովանդակությանը»- վրդովվեց Պետրոսյանը։


Նա խոստովանել է, որ կողմ է թե զրպարտության, թե վիրավորանքի քրեականացման վերադարձին։ Պետրոսյանը նշեց, որ այդ դեպքում, անկախ ունեցվածքից, բոլորը կհայտնվեն նույն պայմաններում:


«Վերջին հաշվով մենք ինքնիշխան պետություն ենք, եւ մեզ ոչինչ չի խանգարում վերադառնալ նախորդ կանոնակարգմանը, որպեսզի բոլոր զրպարտիչները պատշաճ պատիժ ստանան», - վստահ է նա:


Ավելին՝ Պետրոսյանը հիշեցրեց, որ քաղաքացիական գործերի քննությունը կարող է տևել տարիներ։ «Այսինքն, ես երեք-չորս տարի պետք է ծախսեմ պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար, իսկ հետո ինձ որպես փոխհատուցում կվճարեն 50 հազար դրամ։ Կարող է, ի վերջո, սկսենք տրամաբանությամբ առաջնորդվել», - հարց տվեց Պետրոսյանը։


Պետրոսյանի գնահատականների հետ համաձայնեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Բադալյանը։ «Իրականում ես համաձայն եմ պարոն Պետրոսյանի հետ։ Ես շատ ուրախ կլինեի, եթե մենք վերադառնայինք այդ իրավախախտումների քրեականացմանը, որովհետեւ հատկապես վերջին շրջանում մենք բախվել ենք զրպարտության հսկայական հոսքերի հետ, որը երբեմն հնչում է խորհրդարանի ամբիոնից», - հայտարարել է նա։


Բադալյանն ընդգծեց, որ անընդունելի է զրպարտությունն ու վիրավորանքը նույն հարթության վրա դնել խոսքի ազատության իրավունքով: «Զրպարտությունն ու վիրավորանքն ու խոսքի ազատությունը միմյանց հետ ոչ մի կապ չունեն», - հայտարարել է նա: Բադալյանը կոչ է արել չբարձրացնել զրպարտության եւ վիրավորանքի համար փոխհատուցման առավելագույն շեմը, այլ վերացնել այդ առավելագույն շեմը՝ դատարաններին հնարավորություն ընձեռելով ինքնուրույն որոշել, թե փոխհատուցման ինչ չափ սահմանել:


Իշխող դաշինքի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նույնպես համաձայնել է քրեականացման գաղափարին։ «Այո, նախկինում մենք լսեցինք ԵԽ-ի առաջարկությունները եւ ապաքրեականացրեցինք զրպարտությունն ու վիրավորանքը։ Բայց նախկինում այլ իրավիճակ էր, հիմա ուրիշ է։ Մենք բախվել ենք նոր մարտահրավերների, եւ այդ մարտահրավերները պետք է հաշվի առնել», - հայտարարել է նա։


Պատգամավորը հավելել է, որ չի առաջարկում գնալ քրեականացման ճանապարհով, բայց կոչ է անում լրջորեն քննարկել, թե ինչպես պաշտպանել երկրի քաղաքացիներին զրպարտությունից եւ վիրավորանքից:


Իր հերթին խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը նույնպես պաշտպանել է գաղափարը։ «Ես կողմ եմ պարոն Պետրոսյանի եւ տիկին Ջուլհակյանի հայտարարությանը։ Պետք է լրջորեն մտածել այդ հարցի շուրջ», - նշել է նա։