Անցումային շրջանի կառավարության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ։
Նա կոչ արեց քաղաքացիներին հավաքվել վաղը՝ փետրվարի 12-ին, ժամը 15:00-ին Ազատության հրապարակում՝ հետագա քայլերի մասին որոշում կայացնելու համար: Դա անհրաժեշտ է անել, քանի որ հակառակ դեպքում, «ապագա սերունդը կանիծի մեզ».
VERELQ-ը հիշեցնում է, որ 2020թ. դեկտեմբերի 3-ին 17 ընդդիմադիր կուսակցությունները կողմնորոշվել են անցումային շրջանի կառավարության վարչապետի միասնական թեկնածուի հարցում։
2020 թվականի դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ համապետական հանրահավաք՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարմանը, որի ժամանակ Վազգեն Մանուկյանը հանդես եկավ ելույթով:
Ըստ ընդդիմության հայտարարությունների՝ Վազգեն Մանուկյանը կկասեցնի իր կուսակցական գործունեությունը, հենց որ դառնա վարչապետ՝ խոստանալով անձամբ չմասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին և այդ ընտրությունների արդյունքում չառաջադրվել վարչապետի պաշտոնին։
Միևնույն ժամանակ, մեկ տարի անց նա պարտավորվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։
Ցուցարարները նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջել են ինքնակամ հրաժարական տալ մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 8-ի կեսօրը: Հակառակ դեպքում նրանք սպառնացել են անհնազանդության ակցիաներ սկսել ամբողջ երկրում։
Վարչապետին ուղղված կոչով հանդես են եկել Հայաստանի բոլոր երեք նախկին նախագահները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը:
Սակայն Փաշինյանը չկատարեց ընդդիմության պահանջները և չլսեց կոչերը ։
2020 թվականի դեկտեմբերի 8-ին Հայաստանի ողջ տարածքում սկսվեցին անհնազանդության ակցիաները։
Երեւանում Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ակցիաները տեղի են ունենում 2020թ.նոյեմբերի 10-ից։ Երթերը սկսվել են Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի եռակողմ ստորագրումից հետո։
Դրանց հիմնական կազմակերպիչներն են ՀՅԴ, «Հայրենիք» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները։
Նիկոլ Փաշինյանն էլ հասկացրեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ Նա հրապարակել է իշխանությունների առաջիկա կես տարվա գործողությունների ծրագիրը։ Այն բաղկացած է 15 կետից։
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական տալու պատրաստակամության մասին, բայց «միայն ժողովրդի որոշմամբ»։ Ընդ որում, նա դեմ չէ, եթե «ժողովրդական վստահությունը ստանա, հետագայում շարունակվի Հայաստանը ղեկավարել»։ Այս կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է խորհրդարանական և շահագրգիռ արտախորհրդարանական քաղաքական ուժերին՝ խորհրդակցելու 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցի շուրջ:
Մինչդեռ ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարել է, որ գործող վարչապետը չունի բարոյական և քաղաքական լեգիտիմություն և չի կարող երաշխավորել ազատ ընտրական գործընթացը։
«Միայն վարչապետի հրաժարականից հետո անցումային կառավարության ձևավորման միջոցով է հնարավոր երկրում ստեղծել հանրային համաձայնության մթնոլորտ և հակաճգնաժամային միջոցառումներով կանխել պետականության կորուստը, որից հետո կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ», - ասվում էր շարժման հաղորդագրության մեջ:
Սակայն 2021 թվականի փետրվարի 7-ին «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունը հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հանդիպման արդյունքում նշվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, ինչպես նաեւ բնակչության աջակցությունը:
Այսպիսով, «Իմ քայլը» խմբակցությունը հրաժարվել է արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարից։